ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Apple-ը հետաձգում է առաջատար iPhone-ների արտադրությունը

Global Look Press/Li Muzi/Xinhua

Apple-ը հետաձգում է առաջատար iPhone-ների արտադրությունը, որոնք կորոնավիրուսի համավարակի հետևանքով համաշխարհային պահանջարկի անկման և ամբողջ Ասիայում արտադրության խափանումների պատճառով կներկայացվեն մոտ մեկ ամիս ավելի ուշ, այս տարի, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Apple- ը նախկինի պես պլանավորում է այս տարվա վերջին թողարկել iPhone-ի չորս նոր մոդելներ, որոնք 5G-ի աջակցություն կունենան, հայտնում է Reuters- ը:

Wall Street Journal-ը հավելել է, որ Apple-ը մինչև 20%-ով կկրճատի այն հեռախոսների արտադրությունը, որոնք պլանավորում էր թողարկել այս տարվա երկրորդ կեսին։

Apple-ը ավանդաբար նոր iPhone-ները սեպտեմբերին է ներկայացնում: Ապրիլին ընկերությունը 399 դոլար արժեքով ավելի փոքր iPhone է թողարկել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: