ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիան արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել է մինչև մայիսի 31-ը

Al Jazeera

Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կառավարական շտաբը որոշում է ընդունել մինչև մայիսի 31-ը երկարաձգել արտակարգ դրության ռեժիմի ժամկետը:  Այս մասին հայտնել է Ճապոնիայի տնտեսության վերականգնման նախարար Յասուտոսի Նիսիմուրան, որը ղեկավարում է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարը:

«Փորձագիտական խորհրդում  քննարկել ենք արտակարգ դրության ռեժիմի ժամկետների հարցը: Փորձագետները համաձայնել են, որ ժամանակահատվածը պետք է երկարաձգել մինչև մայիսի 31-ը: Ինչ վերաբերում է, թե որ տարածքներում, ապա, ասեմ, որ որոշումն առնչվում է բոլոր վարչական տարածքներին»,-ասել է նա:

Նշենք, որ չնայած նրան, որ վերջին օրերին Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թվի կրճատում է նկատվում՝ 400-ից իջել է 200-ի, սակայն կառավարության առջև դրված խնդիրը՝ շփումները 70-80 տոկոսով կրճատելը, չի լուծվել: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: