ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է ազատ արձակվել

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին 2007թ. հունվարի 19-ին թերթի խմբագրատան առջև սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է հայտնվել ազատության մեջ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: 

Սամասթն արդեն 13 տարի 5 ամիս անցկացրել է բանտախցում և նրա պատժաժամկետի ավարտին մնացել է 1 տարի 9 ամիս։

Սակայն պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի շրջանակներում նախատեսվում է, որ մարդասպանին ազատ կարձակեն 9 ամիս հետո։

Հիշեցնենք, որ անվանի պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի տասնյակ անձանց թվում կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ կան։ Սա Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից է, որը շարունակվում է արդեն 13 տարի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: