ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դոլմաբահչե դղյակը՝ հայերի կողմից կառուցված Ստամբուլի մարգարիտը

Weatlas.com

Օսմանյան Կայսրության հայ ճարտարապետները մեծ դերակատարություն են ունեցել դղյակների և հասարակական այլ շինությունների կառուցման գործում: Այսօր Ստամբուլը դժվար է պատկերացնել առանց Բալյան ընտանիքի ստեղծած շինությունների (Օսմանյան կայսերական ճարտարապետների հայտնի դինաստիան` հայկական ծագումով):

Հայկական ընտանիքի անդամները ծառայել են սուլթաններին գրեթե մեկ դար: Ճարտարապետների մի քանի սերունդներ կառուցել են և վերականգնել պալատներ, մզկիթներ, եկեղեցիներ և այլ հասարակական շինություններ Օսմանյան կայսրությունում: Բալյանները կրթություն են ստացել Եվրոպայում, և երբ կայսրության մեջ սկսվեց եվրոպական ճարտարապետության նորաձևությունը, նրանք դարձան իրենց գործի ամենափայլուն ու հայտնի վարպետները:

Ընտանիքի առավել հայտնի անդամ է եղել Կարապետ Բալյանը, ում նախագծով կառուցվել է Սուլթանների Դոլմաբահչե պալատը, որը համարվում է XIX դարի լավագույն պալատներից մեկն աշխարհում:

Դոլմաբահչեն  Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում կառուցված սուլթանական ամենամեծ պալատն է, որը գտնվում է Ստամբուլում: «Մոտ երեք դար առաջ, այն վայրում, որտեղ Դոլմաբահչեի պալատը կանգնած է այսօր, կար մի լայն անդունդ. Սուլթաններ Ահմեդ I-ը և Օսման II-ը հրամայեցին այն լցնել, և դրանից հետո այս տեղը ստացավ «Դոլմա Բահչե» անունը, ինչը նշանակում է «լիքը այգի»», - գրում է Istanbultur.ru-ն:

Դոլմաբահչեի պալատը կառուցվել է Կարապետ Բալյանի և նրա ավագ որդու Նիկողոսի կողմից՝ 1842-1853 թթ. Սուլթան Աբդուլ Մաջիդ I-ի պատվերով, ով ուզում էր ունենալ Բարոկկո ոճի պալատ, որն իր շքեղությամբ կարող էր մրցել  եվրոպական այլ պալատների հետ: Բյուրեղապատ աստիճաններն ու այլ ձևավորումները պատրաստվել են 14 տոննա ոսկուց, իսկ ընդհանուր կառուցման արժեքը գերազանցել է հինգ միլիոն ֆունտ ոսկին: Պալատի հիմնական գանձերն են բոհեմյան ապակուց պատրաստված մինչև հինգ հազար տոննա կշռող հսկայական ջահը՝ նվիրված Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհու կողմից, ինչպես նաև  Հովհաննես Այվազովսկու կտավների հավաքածուն, որը մեծ արվեստագետը նկարել էր Սուլթան Աբդուլ Մեջիդի հրամանով: Մինչդեռ հայտնի է, որ Այվազովսկին, լսելով Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի մասին, ծովն է նետում բոլոր մրցանակներն ու պարգևները, որ ստացել է թուրքական սուլթանի կողմից և երդվում է այլևս երբեք չայցելել Թուրքիա:

1889 թ. Աբդուլ Համիդ II-ը տեղափոխվել է նորակառույց Յըլդըզը դղյակ, բայց նրա հետնորդները վերադարձել են Դոլմաբահչե: Միապետության անկումից հետո պալատում բնակություն է հաստատել Աթաթուրքը, որտեղ էլ մահացել է 1938 թ. Նոյեմբերի 10-ին:

Բալյան դինաստիայի հիմնադիրը՝ ոմն Բալի, Բելենի գյուղերից մեկից (Անատոլիայում): Նա տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ նրան հաջողվել է ճարտարապետ դառնալ: Մահից հետո 1725թ. նրան հաջորդել է որդին՝ Մագարը: Վերջինիս իրենց հերթին փոխարինել են Գրիգորն ու Սենեքերիմը. չափազանցություն չի լինի ասել, որ Բալյանների ընտանիքի փառքը  սկսվեց Գրիգորից, ով, իր կրտսեր եղբոր հետ միասին արժեքավոր ճարտարապետական ​​հետքեր թողեց Ստամբուլում: Նրանք ծառայել են չորս սուլթանների օրոք և մեծ որակական և քանակական ժառանգություն են թողել իրենց հետնորդներին:

Գրիգորի իրավահաջորդը նրա որդի Կարապետն էր (1800-1866), որի օրոք Բալյանների փառքը հասավ իր գագաթնակետին: Նա հանդիսանում է Ստամբուլի բազմաթիվ հուշարձանների ճարտարապետը, որոնք հիմա պատվավոր տեղ են զբաղեցնում քաղաքի ճարտարապետական ​​արժեքների շարքում. Դրանցից են վերոնշյալ Դոլմահբաչե դղյակը, Չիրագան ամրոցը, Օրտակեյ մզկիթը, Բեշիքթաշի շրջանում գտնվող հայկական Տիրամոր եկեղեցին, Կուրուչեշմե շրջանում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցին, Բեյօղլու շրջանում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին, Թոփխան շրջանում գտնվող Արվեստների ակադեմիան, Սուլթան Մահմուդ Երկրորդի դամբարանը և այլն:

Կարապետի որդիներ Նիկողոսը (1826-1856) և Սարգիսը (1835-1899) կրթություն են ստացել Փարիզում: Նիկողոսը Ստամբուլ վերադառնալուց աշխատել է հոր հետ, դպրոցներում կազմակերպել Արևմտյան ճարտարապետության դասընթացներ, և, ապրելով ընդամենը 30 տարի, կարողացել է իր անձնական աշխատանքներից թողնել հետնորդներին:

Սարգիսը նաև ակտիվ սոցիալական կյանք է վարել: Նա եղել է Հայոց պատրիարքարանի անդամ  և օգնել է հայ արվեստագետներին: Եվ չնայած այն հանգամանքին, որ հասարակական վերաբերմունքը Բալյանների դինաստիայի ճարտարապետության հանդեպ միանշանակ չէ, պետք է ընդունել, որ նրանց դերը Ստամբուլի շինարարության մեջ հսկայական է, նշում է Westernarmenia.net-ը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: