ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դատական իշխանությունը կա և մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում․ ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհուրդը ապաքաղաքական կառույց է։ Այս մասին, ինչպես հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի «Ֆեյսբուք»-ի էջը, ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: 

«Այսօր առավոտյան մամուլում հերթական ասեկոսեն են հրապարակել իմ՝ իբր «համակարգից հեռանալու իշխանությունների պահանջի» մասին: Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ Դատական իշխանությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և անձամբ ես ապաքաղաքական ենք: Ավելին, մեզ քաղաքական հարթություն ներքաշելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Ի դեպ՝ ԲԴԽ-ի որդեգրած այդ սկզբունքային մոտեցմամբ է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում հանրային տարբեր գործիչների կողմից զանգվածային լրատվության միջոցներով սփռվող մեզ թիրախավորող բազմաթիվ ասեկոսեները և կեղծ լուրերը մեր կողմից մնում են անարձագանք: Դատական իշխանությունը կա և մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում»,- ասել է Վարդազարյանը։

Վերջինս նշել է նաև, որ ԲԴԽ նախագահի խիստ պատասխանատու առաքելությամբ պայմանավորված՝ գործում և գործելու է բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, դատական իշխանության կողմից իր վրա դրված մեծ պատասխանատվության ներքո:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: