Ուզում եմ անկեղծ լինել ձեզ հետ և միգուցե նաև ներողություն խնդրել. Արսեն Թորոսյան
Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին։ Այսօր՝ հունիսի 10–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերն այսպես է վերնագրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի պայքարում իշխանության և առողջապահության նախարարության թույլ տված սխալներին, փոխանցում է News.am-ը։
«Ես չէի անդրադառնա այդ հարցին, եթե նման մտքեր չլսեի նաև մեր գործընկերների կողմից։ Ուզում եմ այսօր անկեղծ լինել ձեզ հետ և միգուցե նաև ներողություն խնդրեմ որոշ սխալների համար, որոնք կամա թե ակամա տեղի են ունեցել և նաև բացատրեմ, թե որոշումների կայացման գործընթացում մենք ինչ ինֆորմացիայով, գիտելիքով ենք առաջնորդվել։ Առաջինն ուզում եմ, որ բոլորս ֆիքսենք, որ այս հիվանդությունը ամբողջ աշխարոհւմ կա և պատահական չէ, որ այն կոչվում է նոր կորոնավիրուսային հիվանդություն և բազմաթիվ հարցեր կար, որ մինչ օրս այդ հիվանդության վերաբերյալ պարզ չէ, սկսած, թե 1 հոգին քանի՞ հոգու է վարակում նորմալ պայմաններում, ինչքա՞ն ծանր է այն ընթանում, քանիսի՞ մոտ է խիստ ծանր, քանիսի մոտ է թեթև, արդյոք ասիմպտոմ դեպքեր լինո՞ւմ են, թե՞ չեն լինում, ինչքա՞ն է տևում ինկուբացիոն շրջանը, արդյոք դիմակն օգնո՞ւմ է ընդհանուր ազգաբնակչության մոտ կրելու դեպքում, ի՞նչ դեղեր են ազդում այս հիվադության բուժման վրա և այլն»,– ասաց նա։
Թորոսյանի խոսքով՝ շատ քիչ երկրներ են եղել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ի սկզբանե ձեռնարկած գործողությունները չեն փոփոխել, և այդ անորոշություններն են եղել պատճառը, որ ինչ–որ բանում հապաղել են. «Որոշումը մի քանի օր ուշ ենք կայացրել, բայց չենք կայացրել, որովհետև վստահ չենք եղել, որ դա այդպես է և ես չեմ վարանի ասել, որ այո, միգուցե պետքէ ներողություն խնդրեմ, որ մենք ինչ–որ հարցերում կարող էինք ուրիշ կերպ վարվել։ Տարբեր են իրավիճակները, ու այդ իրավիճակներում հնարավոր է՝ ուրիշ որոշումներ կայացվեն, օրինակ սկսած նույն կարանտինից, տարբեր երկրների հետ սահմանները փակելուց, չնայած, երբ ժամանակագրորեն նայում ենք, կարծես թե մենք այդքան էլ չենք հապաղել»։
Նախարարի խոսքով՝ 4.5 ամիսների ընթացքում իրենք շատ բան են սովորել. «Օրինակ, թոքերի օդափոխության սարքերը պարզվում է, որ այդքան էլ պետք չէին, բայց պետք էին սովորական թթվածնային գեներատորներ, գրեթե բոլոր մահճակալներին, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ։ Թույլ է տվել հասկանալ տարածման տեմպերը, հասկանալ՝ սա սովորոկան գրիպ է, թե՞ չէ, չնայած, որ ես ինքս միգուցե նման հայտարարություն արած լինեմ։ Թույլ է տվել նաև հասկանալ, որ դիմակ կրելը հանրային վայրերում ակնհայտորեն նվազեցնում է դրա տարածումը, չնայած որ ես նախկինում հայտարարել եմ, որ առողջ մարդկանց պետք չէ կրել դիմակ»։
Թորոսյանը նաև պարզաբանել է, թե ինչու են որոշումները փոփոխվում. «Այն ժամանկ 2 հանգամանք կար, երբ ես ասում էի, որ փողոցում դիմակ կրելը պարտադիր չէ։ Մի հանգամանքը դիմակների համաշխարհային դեֆիցիտն էր և պետք էր, որ այդ դիմակները հասնեին բուժաշխատողներին և սովորական մարդիկ ավելի քիչ խոցելի էին այդ ժամանակ, և երկրորդ հանգամանքը՝ այո, այդքան էլ հայտնի չէր, թե բաց կամ փակ տարածքներում դիմակ կրելը ինչ ազդեցություն է թողնում այդ հիվանդության տարածման տեսանկյունից։ Հիմա այդ ամենը հայտնի է, և մենք չենք կարող հենվելով մեր այն ժամանակվա գիտելիքի վրա, որը փոխվել է, չանենք ճիշտ քայլերը, այդ ժամանակ մենք ամենաաններելի սխալը գործած կլինեինք»։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ