ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում կավարտվի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի շենքերի շինարարությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին քաղաքաշինության և առողջապահության նախարարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի շինհարթակ:
Երկրի ղեկավարը նշել է, որ, հաշվի առնելով հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի ինտենսիվ աճը, համավարակի դեմ պայքարի կանոնները խստացնելուն զուգահեռ՝ անհրաժեշտ է նաև առողջապահական համակարգը պատշաճ պատրաստվածության բերելու ուղղությամբ շտապ քայլեր ձեռնարկել: Նախագահի խոսքով՝ տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշվել է կարճ ժամկետներում ավարտել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի ու նրա հարակից տեղամասային պոլիկլինիկայի համար նախատեսված կիսակառույց շենքերի շինարարությունը և, համավարակի հնարավոր մեծ տարածման դեպքում, դրանք ամբողջությամբ ծառայեցնել հիվանդների տեղավորմանն ու բուժմանը:
Խնդրի լուծման նպատակով նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել քաղաքաշինության և առողջապահության նախարարներին՝ ինչպես շինարարական ռեսուրսների կենտրոնացման, այնպես էլ բուժսարքավորումների և մահճակալների տեղադրման առումներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: