ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Եվրանեսթ» ԽՎ համանախագահների կոչը

«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի համանախագահները կոչ են արել Լեռնային Ղարաբաղահի հակամարտությունը լուծել խաղաղ և բանակցային ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահների՝ Եվրոպական ինստիտուտների ղեկավարների և ԵՄ անդամ 27 պետությունների կամ կառավարությունների ղեկավարների ու Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարներին ուղղված նամակում:

«Մենք կոչ ենք անում հակամարտության երկու կողմերին՝ ի շահ իրենց բոլոր քաղաքացիների, լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը ռազմական լուծում չունի ռազմական գործողությունների վերսկսման միջոցով»,- նշված է հայտարարությունում:

Համանախագահները կոչ են անում ԼՂ հակամարտությունը լուծել վստահության և երկխոսության ամրապնդման և մշտական բանակցությունների վերսկսման միջոցով:

«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, այդ թվում՝ նախագահների մակարդակով, որոնք հիմնված են ԵԱՀԿ հիմնական սկզբունքների վրա՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտին համապատասխան»,- նշված է նամակում:

Նամակի հեղինակներն ընդգծել են, որ անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել, առաջին հերթին ՝ ԵՄ-ի կողմից, որպեսզի ինչ-որ առաջընթաց գրանցվի անվտանգության մարտահրավերների հաղթահարման գործում, որոնք կպաշտպանեն մարդկանց կյանքը ԵՄ-ի անմիջական հարևանությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: