Նոր օրենքը կանդրադառնա Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա. ՌԴ դեսպանատուն
Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը տարածել է մեկնաբանություն Հայաստանի տեղեկատվական տիրույթում ձևավորվող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման վերաբերյալ։
Դեսպանատնից նշում են, որ նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա:
«Որքան մենք հասկանում ենք, տվյալ դեպքում խոսքն օրենսդրական ակտի քննարկման մասին է, որը նպատակաուղղված է Հայաստանում տեսալսողական ԶԼՄ-ների իրավական հիմքերի գործառույթների մոդեռնիզացիային, ըստ էության «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքի փոփոխությանը։
Առաջին հերթին կցանկանայինք ընդգծել, որ այս հարցը Հայաստանի, որպես ինքնիշխան պետության, ներքին գործն է։ Միևնույն ժամանակ, նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա: Իհարկե մենք ուշադիր հետևում ենք քննարկումների ընթացքին։ Բայց ի՞նչ, եթե մի փոքր ավելի լայն դիտարկենք նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը:
Անխոս, դրա ընդունումը կհանգեցնի լրատվական ոլորտի տարածքի բավականին լուրջ վերափոխմանը: Նոր պայմաններում արտասահմանյան հեռարձակողները, իսկ այսօր հիմնականում ռուսաստանյան հեռուստաալիքների հարցն է, կարող են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում միայն միջպետական պայմանագրի հիման վրա։
Այսինքն, անհրաժեշտ է պայմանավորվել «նոր խաղի կանոնների» շուրջ, որոնք, ըստ ամենայնի, կառաջարկվեն հայկական կողմից: Ռուսական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է համապատասխան երկխոսության պատրաստակամության մասին: Մենք սպասում ենք հայ գործընկերների պատասխանին:
Քննարկան կարևոր բաղկացուցիչներից է հանդիսանում, այսպես կոչված, «լեզվային» անվտանգությունը։ Որքան մենք հասկանում ենք, նրանով է պայմանավորված օրենսդրական ակտում առկա պահանջը, օտարալեզու մեդիա-պրոդուկտի թարգմանությունը կամ հայերեն տիտրերով պարտադիր «ուղեկցումը»։
Կրկին, փաստորեն, խոսքը հիմնականում ռուսալեզու ծրագրերի մասին է։ Գաղտնիք չէ, որ դեռևս հայկական պետության ստեղծման շրջանից, ռուսերենը ֆորմալ առումով կորցրել է իր հատուկ կարգավիճակը։ Նոր պահանջները, ըստ էության, շարունակում են այդ գործընթացը։ Սակայն փաստացի մինչ այսօր Հայաստանում ռուսերենը ավելի՛ մեծ դեր է խաղում, քան պարզապես օտար լեզուն։
Մենք ձեզ հետ գիտենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անմիջականորեն կապված են Ռուսաստանի հետ, ինչ որ մեկն այնտեղ աշխատում է, ինչ որ մեկի հարազատներն են ապրում, որոնց հաճախ են այցելում, և այլն։ Մեր երկրներին միավորում են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։
Եկեք, օրինակ, դիտարկենք Ռուսաստանում հայ վարորդների վկայականների ճանաչման հետ կապված աղմկահարույց իրավիճակը։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում ռուսերենն ունենա պաշտոնական կարգավիճակ։ Սակայն չնայած դրա բացակայությանը, հասկանալով տվյալ հարցի կարգավորման կարևորությունը հայ շատ քաղաքացիների համար, ռուսական կողմը դրսևորում է կառուցողական տրամադրվածություն և արտահայտում է պատրաստակամություն միացյալ ուժերով, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այդ բարդ և համալիր հարցին գտնել ընդունելի որոշում, հաշվի առնելով մեր երկու երկրների հատուկ կապերը։
Սրանք ընդամենը մի քանի օրինակ են, որոնք վկայում են Հայաստանում ռուսերենի առանձնահատուկ դերի մասին, ինչը մեր հարաբերությունների իրականության ուղղակի արտացոլումն է:
Այդ իրականություններն են որոշել հայ հասարակության հետաքրքրությունները ռուսական հեռուստաընկերությունների նկատմամբ։ Ի դեպ, ըստ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվետվության՝ «Первый канал», «РТР Планета» և «Россия. Культура» հեռուստաալիքներն ունեն բավականին պատկառելի և կայացած լսարան։
Հաշվի առնելով նոր օրենսդրական պահանջները, ակամա հարց է առաջանում մալուխային փաթեթների հասանելիության մասին։ Եթե մարդը համարում է, որ հանրային մուլտիպլեքսի ալիքների փաթեթը չի բավարարում իր տեղեկատվական պահանջները, ստիպված է ընտրություն կատարել մալուխային հեռուստատեսության օգտին։ Միաժամանակ, համաձայնեք, որ Հայաստանում այսօր ամեն մեկը չէ, որ կարող է իրեն դա թույլ տալ։
Հաճախ լսում ենք տարբեր հանդիմանանք, ռուսական հեռուստաալիքների հաղորդումների բովանդակության վերաբերյալ։ Ինչպես ներկայացվում է, դա ավելի շատ նախընտրության հարց է։
Ընդհանրապես, ցանկացած ԶԼՄ, ներառյալ հեռուստաալիքները, ներկայացնում են մեկ կամ մի քանի տեսակետ, որի հետ հեռուստադիտողը իրավունք ունի համաձայնել կամ չհամաձայնել։ Դրանք կարելի է նույնիսկ վիճարկել, քանի որ ճշմարտությունը ծնվում է վեճի մեջ։
Այս ամենը մտորումներ են, որոնք ոչ մի դեպքում չեն հավակնում միջամտել օրենսդրական գործընթացին։ Հայ խորհրդարանականները կքվեարկեն, ելնելով սեփական պատկերացումներից իրենց երկրի և ժողովրդի շահերի մասին։
Ռուսաստանն անխոս կհարգի այդ առումով ցանկացած որոշում։ Միաժամանակ հույս ունենք, որ ներկայացված պատկերացումները կլրացնեն տարվող քննարկումների ընդհանուր պատկերը։ Ավելին, նոր օրենքը միանշանակ էականորեն կանդրադառնա տեղեկատվական քաղաքականության վրա, որը մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների համալիր մասն է», - ասված է տարածած հայտարության մեջ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ