ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի կողմից Վրաստանին հատկացվելիք ֆինանսական օգնության 15%-ը հնարավոր է կասեցվի

Վրաստանին ԱՄՆ-ի կողմից հատկացվելիք օգնության 15%-ը հնարավոր է կասեցվի, հաղորդում է Newstbilisi.info-ն:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հարցերով հանձնաժողովը պետական և արտասահմանյան ֆինանսավորումների վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել: Օրինագիծը վերաբերում է ԱՄՆ պետդեպարտամենտի բյուջեին, Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությանը (USAID),դրա հետ կապված միջազգային ծրագրերին և միջոցառումներին 2021 ֆինանսական տարում:


Օրինագիծը մերժում է նախագահ Դոնալդ Թրամփի` պետդեպարտամենտի, USAID-ի և դրա հետ կապված ծրագրերի ֆինանսավորումը 20%-ով կրճատելու առաջարկը, վերականգնում է կարևոր դիվանագիտական, զարգացման և մարդասիրական ծրագրերի, ինչպես նաև ԱՀԿ-ի ֆինանսավորումը:

Օրինագծում հիշատակվում է նաև Վրաստանը, որին 2021 թվականի ընթացքում ծրագրված է տրամադրել 132 025 000 դոլար օգնություն: Սակայն այդ օգնության 15 %-ը հնարավոր է կասեցվի այնքան ժամանակ, մինչև պետքարտուղարը հաստատի, որ Վրաստանի կառավարությունը արդյունավետ քայլեր է ձեռնարկում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մասնավոր սեկտորի համար օրենքի գերակայության ոլորտներում՝ ներառյալ արտասահմանցի գործարարների իրավունքների պաշտպանությունն ու ներդրումները:

Պետքարտուղարը, այնուամենայնիվ, կարող է հրաժարվել այս սահմանափակումից, եթե գտնի, որ դա հակասում է ԱՄՆ-ի շահերին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: