ՀՀ-ն ներկայացրեց ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման կամավոր գնահատման երկրորդ զեկույցը
2020թ․ հուլիսի 10-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո առցանց ձևաչափով անցկացվող բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ընթացքում Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Ֆորումն այս տարի կրում էր «Արագացված գործողության և վերափոխման ուղիներ. Գործողությունների տասնամյակի իրականացումը և կայուն զարգացման ապահովումը» ("Accelerated action and transformative pathways: realizing the decade of action and delivery for sustainable development") խորագիրը։
Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի՝ հուլիսի 10-ին կայացած կամավոր զեկույցների ներկայացման հատվածում, նախագահում էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ որպես ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհի փոխնախագահ։
ՀՀ գնահատման զեկույցը ներկայացվեց նախապես նկարահանված տեսահոլովակի ձևաչափով։ Այն արտացոլում էր Հայաստանում 2018թ.-ից ի վեր Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանն ուղղված քայլերը, ՀՀ կողմից արձանագրված հաջողությունները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված նորարարական լուծումները: Անդրադարձ կատարվեց նաև կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակին և դրա հետևանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության ձեռնարկած միջոցառումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսահոլովակում ՀՀ կայուն զարգացման նպատակների խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես նշել է.
«Հայաստանը պատիվ ունի ներկայացնելու Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը, որը Կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի արդյունք է:
Հայաստանի Հանրապետությունը լիովին հանձնառու է իրագործել ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը: ԿԶՆ-ներն ու դրանց թիրախները համընդհանուր արժեքներ են և դրանց իրագործումից շահում են բոլոր երկրները, ժողովուրդները և ամբողջ մոլորակը:
Հայաստանի Կառավարության անունից ցանկանում եմ ընդգծել ազգային զարգացման ծրագրման ուղղությամբ մեր ջանքերը: Անցած երկու տարիներին ոլորտային և միջոլորտային ռազմավարությունների նոր փաթեթ է մշակվել, որը ներառում է երկու տասնյակից ավելի ոլորտներ:
Զուգահեռաբար կառավարությունը մշակում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը, որը բաղկացած է 16 մեգանպատակներից՝ իրենց թիրախներով, ցուցանիշներով, խնդիրներով և լուծումներով, որոնք ներառում են գրեթե բոլոր ԿԶՆ-ները»:
Զեկույցի ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխան: Հարցերին պատասխանել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։
Եգիպտոսի ներկայացուցչի կողմից Էներգաարդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցին անդրադառնալիս, Արտակ Ապիտոնյանն առանձնացրել է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի 13-րդ նպատակը, որն ուղղված է Հայաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների հասանելիության ապահովմանը լայն հասարակության համար, ինչն իր հերթին կխթանի Հայաստանում 7-րդ, 13-րդ և 15-րդ ԿԶՆ-ների իրականացմանը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, անդրադառնալով Մեքսիկայի ներկայացուցչի՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում կանանց դերակատարության բարձրացմանն ուղղված քայլերին վերաբերող հարցին, նշել է, որ 2018թ․-ի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ Ազգային ժողովում ավելացել է կին պատգամավորների թիվը՝ հասնելով 24%-ի։ Փոխնախարար Ապիտոնյանն անդրադարձել է նաև Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում ընդունված ռազմավարություններին, օրենքներին և ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված քայլերին։
Պատասխանելով Ղրղզստանի ներկայացուցչի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հնչեցված հարցին՝ ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալը նշել է, որ 2018թ․-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո ՀՀ կառավարության առաջնային նպատակներից է կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումն ու դատական համակարգի բարելավումը։ Նախարարի տեղակալը ներկայացրեց հիշյալ ուղղություններով ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերը։
Հարցուպատասխանի ընթացքում ՌԴ ներկայացուցիչը հետաքրքրվել է ՀՀ տնտեսության ավանդական ոլորտներում բարձր տեխնոլոգիաների կիրառման փորձով: ԱԳ նախարարի տեղակալ Ապիտոնյանն առանձնացրել է գյուղատնտեսության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառման ծրագրերը և թվային գյուղատնտեսության ներդնումը, որոնք արտացոլված են Գյուղատնտեսության զարգացման 2020-2030 ռազմավարությունում։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ