ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քանյե Ուեսթը սպառնացել է բացահայտել Քարդաշյանների ընտանեկան գաղտնիքները

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որը վերջին շրջանում տարօրինակ վարք է դրսևորում, սպառնացել է «բացահայտել Քարդաշյանների ընտանեկան գաղտնիքները, եթե կինը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, փորձի միջամտել ու իրեն փակի տակ պահել», փոխանցում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկբևեռ խանգարմամբ տառապող Ուեսթը կնոջն ասել է, որ «եթե Քարդաշյան ընտանիքը փորձի միջամտել, ապա նա այդ ամենը կհեռարձակի Twitter-ով ու աշխարհին ցույց կտա ճշմարտությունը»:

«Նա իրեն խելագարի պես է պահում ու, ինչպես երևում է, համոզված է, որ Քիմն ու Քրիս Ջեները ցանկանում են իրեն փակի տակ պահել: Նա Քիմին նախազգուշացրել է, որ գիտի ընտանեկան գաղտնիքներն ու դրանք կբացահայտի: Կան շատ բաներ, որ Քարդաշյաններն իրենց իրապատում շոուի ժամանակ չեն ցուցադրում՝ վեճեր, գաղտնի սիրային կապեր, վիրահատություն, ֆինանսական գործարքներ և այլ ներընտանեկան հարցեր: Սակայն այս փուլում Քիմի միակ մտահոգությունը Քանյեին օգնելն ու իրենց երեխաներին պաշտպանելն է: Նա շատ անհանգստացած է»,-ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Քարդաշյանը խոստովանել էր, որ ամուսինը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրել էր, որ ամուսնու մոտ երկբևեռ խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։

«Ինչպես գիտեն ձեզնից շատերը, Քանյեն տառապում է երկբևեռ խանգարմամբ։ Դրա հետ մեկտեղ՝ նա փայլուն, բայց բարդ անձնավորություն է։ Ովքեր մոտ են Քանյեի հետ, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում գործողությունների հետ», - գրել է Քարդաշյանը։

Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին: Քանյեի հոգեկան խանգարման մասին խոսակցություններն ակտիվացան Քարդաշյանից բաժանվելու մասին նրա գրառումից հետո, որն անմիջապես հեռացվել էր սոցիալական ցանցի նրա էջից, սակայն չէր վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: