ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան կարգավորման հարցում մեր դիրքորոշման վերանայումն անհրաժեշտություն էր

Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին սադրանքի դիմելուն զուգընթաց Ադրբեջանն ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում, ինչը ենթադրում էր նաև դիրքորոշման որոշակի վերանայումներ մեր կողմից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 23-ին կայացած կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց, թե որն է այսուհետ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման հարցում:

Պետք է արձանագրել, որ կատարված վերանայումները կարևոր են Հայաստանի և Արցախի պետական և ազգային շահերի տեսանկյունից: Նախ, մեր դիրքորոշման մեջ արդեն չկա անհարկի կառուցողականության դրսևորումներ, բացակայում էր նաև վերջին երկու տարիներին որդեգրած բավականին խնդրահարույց բանաձևը՝ կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Վարչապետի ներկայացրած դիրքորոշման մեջ ամրագրվում է, որ առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում:

Մեր դիրքորոշումն այլևս ամրագրում է Արցախի սուբեյկտայնությունը: Բացի, Արցախի Հանրապետության՝ բանակցությունների լիրաժեք կողմ դառնալուց կարևորովում է նաև  Արցախի Հանրապետության հետ սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանն առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակության հաղորդելը:

Կարևորվում է նաև հրադադարի արդյունավետ միջազգային մոնիթորինգի մեխանիզմների ներդրումը, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը: Նշվում է, որ նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը:

Նշենք, որ այս հարցը հայկական դիվանագիտության օրակարգում էր նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո: Այն ժամանակ Վիեննայի, Սանկտ Պետերբուրդի և Ժնևի պայմանավորվածություններով հաջողվեց Ադրբեջանին ստիպել համաձայնելու նման մեխանիզմների ներդրմանը: Սակայն Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունից հետո  դրանք կարծես թե դուրս էին մնացել հայկական դիվանագիտության օրակարգից:

Հիմա նորից այդ հարցը վերադառնում է օրակարգ, ինչը ցույց է տալիս, որ այդ պայմանավորվածությունների կյանքի կոչումը մեզ համար չի ունեցել և չունի այլընտրանք:

Օրակարգում առաջնային է դառնում նաև հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները  և նրանց իրավունքների իրացման հարցը:

Բանակցային գործընթացը Մինսկի խմբի համանախագահության շրջանակից դուրս բերելու և Թուրքիայի ներգրավվածությունը մեծացնելու Ադրբեջանի ջանքերի ֆոնին կարևոր է ընդգծումը, որ Հայաստանը հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և, որ մենք մերժում ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը:

Նիկոլ Փաշինյանի հուլիսի 23-ի ելույթում ամրագրված կետերը, որոնք, ի դեպ կարելի է մեր շահերի տեսանկյունից էլ ավելի զարգացնել՝ այդ թվում դնելով Հայաստանի և Արցախի միջև ռազաքաղաքական դաշինք կնքելու, ուժ և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ եռակողմ համաձայնագիր ստորագրելու հարցերը, կարող են հիմք դառնալ Ղարաբաղյան կարգավորման հարցում մեր հայեցակարգի ձևավորման համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: