ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեկինը պատասխան քայլեր կձեռնարկի, եթե ՉԺՀ-ի լրագրողները ստիպված լինեն հեռանալ ԱՄՆ-ից

Չինական կողմը պատրաստվել է «ամենավատ սցենարին», որում չինացի բոլոր լրագրողները ստիպված կլինեն լքել Միացյալ նահանգները, այդ դեպքում Պեկինը պատասխան քայլեր կձեռնարկի, այդ թվում` Հոնկոնգում տեղակայված ամերիկացի լրագրողների դեմ, հայտարարել է Global Times-ի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Հաշվի առնելով, որ ամերիկյան կողմը չի երկարաձգել վիզան չինացի լրագրողների համար, չինական կողմը պատրաստվել է ամենավատ սցենարին, որի դեպքում բոլոր չինացի լրագրողները ստիպված կլինեն լքել Միացյալ նահանգները: Այս դեպքում չինական կողմը պատասխան հարված կհասցնի, այդ թվում նաեւ` Հոնկոնգում տեղակայված ամերիկացի լրագրողներին»,- գրել է Global Times-ի գլխավոր խմբագիրը Twitter- ում:

Այս տարի հակասությունները սրվել են Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև այն հարցի շուրջ, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում կորոնավիրուսի համավարակը: Միացյալ Նահանգները պահանջել են, որպեսզի չինական մի շարք պետական ​​լրատվամիջոցներ կրճատեն ամերիկյան հողի վրա աշխատող լրագրողների թիվը, ինչը հանգեցրեց երկրից չինական լրատվամիջոցների 60 աշխատակիցների փաստացի վտարմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: