ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դուք ի՞նչ եք կարծում, մարտի 2-ին մենք հանգիստ քնա՞ծ ենք եղել. Յուրի Խաչատուրով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Ինչպես հայտնում է Aysor.am-ը՝ գործով անցնող Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն ասել է, թե իր պաշտպանյալին գործի վերաբերյալ ռուսերեն թարգմանություննները չեն տրամադրվել, չի տրամադրվել անգամ խափանման միջոցի վերաբերյալ թարգմանությունը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը պատասխանել է, որ մասնակի է բավարարում Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը։ Նա ասել է, թե Խաչատուրովին կտրամադրվի իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման թարգմանությունը, իսկ մնացած մասով մերժեց։

«Դուք կանխակալ բացասական վերաբերմունք ունեք Յուրի Խաչատուրովի նկատմամբ», - դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ասել է Միհրան Պողոսյանը։

Խոսել է նաև Յուրի Խաչատուրովը՝ կիսելով պաշտպանի տեսակետը։

«Ես կարող եմ հայտարարել, որ դուք կանխակալ վերաբերմունք ունեք իմ նկատմամբ», - ասել է Խաչատուրովը։

Նրա խոսքով՝ երբ քննիչ Մուշեղյանն իրեն հրավիրել է որպես վկա, ասել է, որ իրեն մեղադրանք են առաջադրում սահմանադրական կարգը տապալելու համար, որի համար պատիժ է սահմանվում 15 տարին։

«Որպեսզի մենք պայմանավորվեինք սահմանադրական կարգը տապալելու համար, նախ ես պետք է հանդիպեի նախագահին, իսկ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 23-ից հետո չեմ հանդիպել ու մեր հանդիպումը տեղի է ունեցել միայն այս դատական նիստի շրջանակներում։ Հնչեցին խոսքեր, թե մարդկային կյանքը թանկ է ու կարևոր, իսկ դուք ի՞նչ եք կարծում, մարտի 2-ին մենք հանգիստ քնա՞ծ ենք եղել, մենք նույնպես անհանգստացել ենք, ինչպես այդ մարդկանց ծնողները», - ասել է Խաչատուրովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: