Ջորջ Քլունին 100 հազար դոլարի նվիրատվություն կանի Լիբանանի բարեգործական ընկերություններին պայթյունից
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ լիբանանյան ծագմամբ բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին 100 հազար դոլարի նվիրատվություն կկատարեն Լիբանանի բարեգործական կազակերպություններին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ամուսնական զույգի հայտարարության մեջ, որն օգոստոսի 6-ին հրապարակվել Է Variety հանդեսում:
«Մենք երկուսս շատ խիստ տագնապած ենք Բեյրութի բնակիչների համար այն ավերածությունների պատճառով, որոնց նրանք ենթարկվեցին վերջին օրերին: Մենք 100 հազար դոլար ենք նվիրաբերում օգնություն ցուցաբերող երեք կազմակերպությունների՝ Լիբանին Կարմիր Խաչին, Impact Lebanon-ին եւ Baytna Batak-ին: Հուսով ենք, որ մյուսները նույնպես կօգնեն իրենց հնարավորությունների չափով»,- նշված Է հայտարարության մեջ: Նավահանգստի պահեստում հուժկու այթյունը որոտացել Է օգոստոսի 4-ին: Պայթյունի ալիքից ոչնչացել եւ վնասվել են տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել Է անօթեւան: Զոհվել Է 149 մարդ, տուժել՝ շուրջ 5 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած: Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառ Է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը մաքսային ծառայություններն առգրավել Էին տակավին վեց տարի առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
