Ադամ Շիֆի՝ Ադրբեջանի ագրեսիան ուշադրության տակ պահելու մասին օրինագիծը բավականին կարևոր է Հայաստանի և Արցախի համար
Օրերս տեղեկատվություն տարածվեց առ այն, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հատուկ կոմիտեն Ադամ Շիֆի նախագահությամբ հետախուզական թույլտվության մասին օրենքում ներառել է դրույթ (H.R.7856), որով ԱՄՆ հետախուզական հանրությանը կոչ է արվում Կոնգրեսին գրավոր գնահատական տրամադրել այն մասին, թե որ կողմն է նախաձեռնում ուժի կիրառում Արցախում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
Սակայն հարկ է նշել, որ սույն օրինագիծը գտնվում է դեռևս օրենսդրական գործընթացի առաջին փուլում։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հատուկ կոմիտեն արդեն իսկ համաձայնություն է տվել հետախուզական թույլտվության մասին օրենքին: Ներկայումս այն պետք է քննարկվի Ներկայացուցիչների պալատում, որից հետո Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեները պետք է քննարկեն առկա տարաձայնությունները, այնուհետև՝ օրինագիծը պետք է ընդունվի երկու պալատների կողմից, ապա՝ այն պետք է ստորագրի նախագահը, որից հետո միայն այն կդառնա օրենք։
Նշենք, որ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր հետո Ազգային հետախուզության տնօրենը պետք է Կոնգրեսի հանձնաժողովներին ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև հարաբերությունների լարվածության գրավոր գնահատականը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ: Գնահատականը պետք է ներառի ներքոնշյալ կետերը՝
- հայ-ադրբեջանական տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանում,
- Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին 2020թ.-ի օրացույցային տարվա ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի փաստերի նկարագրությունը, ներառյալ՝ ուժի կիրառման յուրաքանչյուր փորձը և այդ ուժի կիրառումը նախաձեռնողի գնահատականը,
- ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության ազդեցության գնահատումը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա և ռազմական ուժի հետագա կիրառման հավանականության շուրջ,
- առաջիկայում և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործողությունների հավանականության գնահատում:
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի խոսքով՝ այս կառուցողական նախաձեռնությունը, որը հիմնված է Ռոյս-Էնգելի խաղաղության առաջարկի վրա, կօգնի Կոնգրեսին պատասխանատվության ենթարկել Բաքվին, ստուգել նրա ժխտողականության փաստերը և նպաստել ավելի կայուն հրադադարի։
«Հետախուզական հանրության ավելի սևեռուն ուշադրությունը, Կոնգրեսի ավելի խիստ հսկողությունն ու լրացուցիչ հաշվետվողականությունը՝ կրակի աղբյուրը բացահայտող տեսասարքերի և ԵԱՀԿ դիտորդների տեսքով, անհրաժեշտ են, որպեսզի օգնեն կոտրել Բաքվի հարձակման անխոհեմ մոդելը», - ասել է նա:
Կարելի է ասել, որ այս օրինագիծը Ռոյս-Էնգելի խաղաղության առաջարկի շարունակությունն է: Դեռևս 2015թ. հոկտեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդվարդ Ռոյսը և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի տարբեր կուսակցությունների 85 անդամ նամակ էին հղել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ առաջարկելով
- բոլոր կողմերի համաձայնությունը շփման գծում դիպուկահարներ չտեղակայելու վերաբերյալ,
- շփման գծի երկայնքով կրակի աղբյուրը հայտնաբերելու համար ԵԱՀԿ կողմից դիտարկվող կրակի տեղորոշման ժամանակակից համակարգերի և ձայնային տեղորոշման սարքավորումների տեղադրում,
- հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայում շփման գծի երկայնքով:
Հարկ է նշել, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման մասին համանախագահների մակարդակով համաձայնություն ձեռք էր բերվել դեռևս 2016թ.-ին: Ապրիլյան պատերազմից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ հանդիպման արդյունքներով համաձայնություն էին ձեռք բերել քայլեր ձեռնարկելու մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Հատկանշականն այն է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահները տվել էին իրենց համաձայնությունը ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների տեղադրման հարցում: Սակայն 2018թ.-ի իշխանափոխությունից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները մնացին ստվերում: Այս կարևոր համաձայնությունները զրոյացնելուց հետո իշխանությունները սկսեցին դրանց մասին խոսել միայն 2020թ.-ի Տավուշյան դեպքերից հետո…
Ներկայացված օրինագիծը բավականին կարևոր է Հայաստանի և Արցախի համար: Ընդունման դեպքում այն կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման համար: Հետևաբար՝ նպատակահարմար կլինի, որ ՀՀ իշխանությունները ներքին խողովակներով իրենց նպաստն ունենան օրինագծի ընդունման հարցում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ