ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքը չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը երկիր և ԱԳՆ կանչել Թուրքիայի դեսպանին

Իրաքի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ օգոստոսի 11-ին երկրի տարածքում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողության հետևանքով իրաքցի երկու բարձրաստիճան զինվորականների մահվան պատճառով չեղարկում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի` օգոստոսի 13-ին նախատեսված այցը երկիր: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ տեղեկացնում է anfturkce.com կայքը:

Իր հերթին, երկրի արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել երկրում Թուրքիայի դեսպանին և «բողոքի նոտա հղել» նրան` նշելով, որ Իրաքը դեմ է իր երկրի տարածքում անցկացվող ռազմական գործողություններին:

Թուրքիայի դեսպանը հունիս ամսից սկսած արդեն երրորդ անգամ է կանչվում Իրաքի ԱԳՆ:

Նախագահական նստավայրը նույնպես կոչ է արել Թուրքիային դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունիսի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր երկրում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» դեմ իրաքյան հյուսիսային Հաֆթանին շրջանի տարածքում «Վագրի ճիրան» նոր գործողության մեկնարկի մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: