ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ցանկանում է երկխոսության ճանապարհով լուծել Հունաստանի հետ վեճը, սակայն կպաշտպանի իր իրավունքն ու շահերը. Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է երկխոսության ճանապարհով լուծել Հունաստանի հետ վեճը, սակայն կպաշտպանի տարածաշրջանում իր իրավունքն ու շահերը, հաղորդում է Reuters-ը:

«Չնայած ամեն ինչին՝ մենք ցանկանում ենք հավատալ, որ կհաղթի առողջ միտքը: Ինչպես դաշտում, այնպես էլ սեղանի շուրջ մենք կողմ ենք միջազգային իրավունքի, բարիդրացիության և երկխոսության պահպանմանը»,-ասել է Աքարը:  

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հունաստանը ԵՄ ԱԳՆԽ արտակարգ նիստ կհրավիրի՝ կապված Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի կողմից սեյսմիկ հետազոտությունների անցկացման հետ:

Հունաստանի ԱԳՆ-ը Հունաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել անօրինական գործունեությունը, որը խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը: Թուրքիայում հայտարարել են, որ Հունաստանը որևէ օրինական հիմք չունի նման պահանջների համար  և խոստացել է շարունակել գործողությունները:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդիպել է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ և ԵՄ ԱԳՆԽ արտակարգ հանդիպում հրավիրել:

ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ որոշում ընդունելուց առաջ ԵՄ անդամ երկրների միջև խորհրդակցություններ կանցկացվեն: ԱԳՆԽ նիստը կկայանա Բեռլինում օգոստոսի 27-28-ին:      

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: