ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պարետը սահմանել է այն տարածքների ցանկը, որտեղ դիմակ կրելն այլևս պարտադիր չէ

DW

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը սահմանել է այն տարածքների ցանկը, որտեղ դիմակ կրելն այլևս պարտադիր չէ: Այս մասին ասված է Միասնական տեղեկատվական հարթակի տարածած հաղորդագրության մեջ։

Այսուհետ դիմակ կրելը պարտադիր չէ անձնական օգտագործման ավտոմեքենաներում, հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում:

Սահմանվում է նաև, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում։

Ըստ նախկինում ընդունված որոշումների՝ դիմակ կրելը պարտադիր չէ նաև մինչև 6 տարեկան երեխաների, քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3- րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունենալու դեպքում՝ պայմանով, որ այդ հիվանդություններն ունեցող անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ: Դիմակ կրելը պարտադիր չէ նաև ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: