ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիին Օմսկում ինքնաթիռի արտակարգ վայրէջքից հետո թունավորման կասկածանքով հոսպիտալացրել են

EPA/Vostock-photo

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հաղորդել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, փոխանցում է Tert.am։

«Այսօր առավոտյան Նավալնին Մոսկվա էր վերադառնում Տոմսկից։ Թռիչքի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում։ Ալեքսեյի մոտ թունավորում է հաստատվել: Հիմա մենք շտապօգնության մեքենայով գնում ենք հիվանդանոց», - օգոստոսի 20-ի առավոտյան գրել է Յարմիշը։

Ավելի ուշ նա հավելել է, որ գործիչը, հավանաբար, թունավորվել է թեյի մեջ առկա ինչ-որ բանից:

«Դա միակ բանն է, որ նա առավոտյան խմել է. բժիշկներն ասում են, որ թույնը տաք հեղուկի միջոցով արագ է ներծծվել։ Այժմ Ալեքսեյն անգիտակից վիճակում է»,- ասել է Յարմիշը։

Հաղորդվում է, որ Նավալնիին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.12.2025
       
    22.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: