ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ Էկոնոմիկայի նախսրան ու ՄԹ դեսպանության ներկայացուցչի հետ քննարկել է բարեփոխումների օրակարգը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում  Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին:

Նախարարը ողջունել է դիվանագետին և նշել․ «Շատ բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որ վերջին տարիների ընթացքում  Միացյալ Թագավորության կառավարությունը ցուցաբերել է մեր կառավարության տնտեսական քաղաքականության նպատակների իրականացմանը։ Մենք շատ հետաքրքիր ծրագրեր ենք իրականացրել Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից աջակցվող ուղղություններով։ Դրանք հատկապես վերաբերում են բիզնես միջավայրի բարելավման և կորպորատիվ կառավարման հարցերին»։ Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ու  Միացյալ Թագավորությունը ունեն արդեն 23 տարուց ավելի գործող Ներդրումների պաշտպանության և խրախուսման համաձայնագիր։ Նրա խոսքով, այնուամենայնիվ, բավականաչափ չեն օգտագործվել առկա հնարավությունները, և այս առումով համատեղ զգալի աշխատանք կա անելու։ 

Տնտեսական համագործակցության ուղղություններից Տիգրան Խաչատրյանն առանձնացրել է արտադրողականության և մրցունակության բարձրացումը՝ նշելով, որ ՄԹ-ի կողմից առաջարկվող ձևաչափերը՝ նպաստելու առաջատար տեխնոլոգիաների օգտագործմանը արտադրություններում, կարող են խիստ օգտակար լինել։ Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության հակաճգնաժամային որոշ միջոցառումների հիմքում հենց տեխնոլոգիական արդիականացումն է և հասանելիությունը ֆինանսներին։

«Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու  և Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև առևտրային կապերը հաստատելու տեսանկյունից Էկոնոմիկայի նախարարությունը մեզ համար շատ կարևոր գործընկեր է։ Երկխոսությունն էլ ավելի է կարևորվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու և հետագա տնտեսական առաջընթացն ապահովելու համատեքստում, և մենք համագործակցության նոր հնարավորություններ ենք փնտրում», - իր խոսքում  նշել է Հելեն Ֆեյզին:

Նա ևս արդյունավետ է գնահատել Էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվող ծրագրերն՝ ուղղված գործարար միջավայրի  բարելավմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը՝ առաջարկելով հետագայում օրակարգում ներառել նաև «կանաչ» տնտեսության և կլիմայի փոփոխության հարցերը։  Հելեն Ֆեյզին նշել է, որ տպավորված է այն հանձնառությամբ, որ ունեն Հայաստանի պաշտոնյաները բարեփոխումների օրակարգի իրականացմանը։

Նախարարը նշել է, որ լիահույս է, որ կառավարության կողմից ձեռնարկվող բարեփոխումները, որոնք վերաբերում են իրական բիզնես միջավայրի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նպաստեն ներդրումների դեպի Հայաստան գալուն և տնտեսական կապերի ընդլայնմանը։

Կողմերն, անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման հարցերին, նշել են, որ հետագա համագործակցությունը պետք է ուղղված լինի Հայաստանում առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և գյուղատնտեսության թվայնացմանը։ Դեսպանի խոսքով՝ այս ուղղությամբ ևս առևտրային հարաբերությունները զարգացնելու ներուժ կա։

Առևտրային կապերի զարգացման տեսանկյունից կողմերը կարևորել են նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակի մեջ տարվող աշխատանքները՝ ընգծելով այս ոլորտում ՄԹ հաջող փորձը։

Նախարարը և ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատարը վերահաստատել են նպատակային և արդյունավետ փոխգործակցության պատրաստակաությունը և պայմանավորվել հետագա աշխատանքների շուրջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: