ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միշուստինը կարգադրել է բացել Հարավային Օսիայի հետ սահմանը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել Հարավային Օսիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանը «…» նաև հանում Է մի քանի մասնագետների համար երկիր մուտքի և այստեղից ելքի սահմանափակումները»,- ի հավելումն նշվում Է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, մուտքը և ելքը թույլատրված Է ծովային և գետային նավերի անձնակազմերի այն անդամներին, որոնք գտնվում են ռուսաստանյան նավահանգիստներում:

Տեղափոխության համար նրանք կարող են օգտագործել ավտոմոբիլային, օդային, երկաթուղային և ծովային փուխադրամիջոց:

Նշվում Է, որ որոշումն ընդունվել Է նավերի անձնակազմերի հերթափոխի հնարավորությունն ապահովելու համար:

Նոր կորոնավիրուսային համավարակի ֆոնին Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել Է կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը մյուս երկրների հետ: Բացառություն են կազմել այն չվերթերը, որոնցով Ռուսաստանի քաղաքացիներին դուրս են հանում արտասահմանից, իսկ օտարերկրացիներին՝ Ռուսաստանից, ինչպես նաև բեռնային, փոստային, սանիտարական և մի քանի այլ թռիչքներ:

Իշխանությունները քանիցս ընդգծել են, որ սահմանները բացելու ամսաթիվը կախված Է լինելու համաճարաբանական իրադրությունից: Այժմ ռուսաստանցիները հնարավորություն ունեն ուղևորվել Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Տանզանիա, Աբխազիա, Շվեյցարիա, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Մալդիվներ:

Նաև որոշում են ընդունել իրենց սահմանները բացել Չեռնոգորիան, Խորվաթիան, Բելառուսը, Սերբիան, Բուլղարիան, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը և Մեքսիկան: Աստիճանաբար Ռուսաստանի հետ հաղորդակցությունը վերսկսում են նաև մյուս երկրները:

Այսպես, օգոստոսի 31-ին Լեհաստանը Ռուսաստանին հանել Է այն երկրների ցուցակից, որոնց հետ արգելված Է ավիահաղորդակցությունը: Սեպտեմբերի 1-ից կարելի Է ռուսաստանցիների մուտքը Մոլդովա: Սեպտեմբերի 7-ից թույլատրված Է շաբաթը մինչև 500 ռուսաստանցիների մուտքը Հունաստան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2025
       
    24.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: