ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի կուսակցությունն իր թեկնածուով կմասնակցի նախագահական ընտրություններին

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հիմնադրած «Ապագա» կուսակցությունն իր թեկնածուին կառաջադրի 2023 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտարարել է Դավութօղլուն՝ չհստակեցնելով, թե ով է լինելու կուսակցության թեկնածուն, հայտնում է «Ազատությունը»:

Դավութօղլուն ընդգծել է, որ ընտրություններին միայնակ են գնալու և դաշինք չեն կազմելու այլ ուժերի հետ: Նա նշել է, որ Թուրքիան համակարգային ճգնաժամի մեջ է և նոր մոտեցման ու փոփոխությունների կարիք կա: Համակիրների հետ միասին առաջնորդվելու են ընդգրկուն ժողովրդավարության սկզբունքով:

«Մեր առաքելությունն է լինել ժողովրդի ձայնը», - ասել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը լքած Ահմեդ Դավութօղլուն անցած տարվա սեպտեմբերին է հայտարարել իր կուսակցության հիմնադրման մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: