ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից

Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում վիրավորված ռուսաստանցի լրագրողը դուրս է եկել կոմայից։ Արհեստական շնչառության ապարատն անջատված է։

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նա սկսել է խոսել։ Վիճակը գնահատվում է կայուն ծանր։

ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը երեկ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկի առողջական վիճակը թույլ չի տվել նրան տեղափոխել Մոսկվա, նրան օգնություն ցուցաբերում են Հայաստանի մասնագետները։  

«Ինչքան մեզ հայտնի է, ներկա պահին նրա առողջական վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել։ Նրան բժշկական օգնություն են ցուցաբերում մասնագետները Հայաստանում։ Դեռ վաղ է կանխատեսումներ անել»,- ասել է Կուզնեցովը լրագրողներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսսիա»  հատուկ ավիացիոն ջոկատի ինքնաթիռով Երևանից Մոսկվա էր տեղափոխվել  Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուսաստանցի երեք լրագրողից երկուսը։ Եվս մեկ լրագրող ծանր վիրավորումով մնացել էր Երևանում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էր 3 ռուսաստանցի լրագրող։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: