ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը մասնակցել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը

Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հանդիպմանը՝ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ:

Իր ելույթում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը: Որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության լրացուցիչ վտանգ՝ արտաքին գործերի նախարարն առանձնահատուկ շեշտել է Թուրքիայի անմիջական մասնակցությունն Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին, այդ թվում՝ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների Ադրբեջան տեղափոխման և Ադրբեջանի զինված ուժերում ներգրավման միջոցով:

Արցախի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ միջազգային հանրությունը չի կարող չեզոք մնալ պատերազմի և խաղաղության միջև ընտրության հարցում, քանի որ իր անհաղորդությամբ նպաստում է Արցախի ժողովրդի մեկուսացմանը: Իսկ դա հենց այն է, ինչին ձգտում են Ադրբեջանը և Թուրքիան, որոնք Արցախի մեկուսացումը դիտարկում են որպես ռազմական դիմակայության և ագրեսիայի կարևոր տարր:

Նախարարը նշել է, որ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ դիտավորյալ թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը և կենսական ենթակառուցվածքները: Ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հասցեագրման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ նախարար Մայիլյանն ընդգծել է նաև տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի ժողովրդին անմիջական աջակցության տրամադրման անհրաժեշտությունը:

Մասիս Մայիլյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկի՝ չսահմանափակվելով անհասցե կոչերով, որոնք ցուցադրաբար մերժվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը որպես արդյունավետ միջոց՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիան դադարեցնելու, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: