ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեսկով. Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ

Երրորդ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման բանակցություններում հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Gazeta-ն:

«Ինչ վերաբերում է կարգավորման առկա ձևաչափերին երրորդ երկրների մասնակցությանը, դա ամբողջովին կախված է հակամարտության կողմերի քաղաքական կամքից: Դրանք երկուսն են՝ Ադրբեջանը և Հայաստանը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է Թուրքիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում:

Ըստ նրա՝ «կարգավորման մասնակցելը, միջնորդ լինելը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ»:

Պեսկովը խոստովանել է, որ հակամարտության գոտում հրադադարը դեռ չի պահպանվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: