ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կարծում է, որ զինվորների առաջ իրենց պարտքն է դիվանագիտական ասպարեզում անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել: Արա Այվազյանը նման կարծիք  է հայտնել կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, փոխանցում է «Արմենպրես»-ը:

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև մեր զինվորները անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար դիմադրում, հիմա մեր խնդիրն է անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը»,-ասաց նա:

Հարցին, թե դիվանագիտության մեջ ունեցե՞լ ենք ձախողում՝ նախարարը բացասական պատասխան տվեց. «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Անդրադառնալով իր գործունեությանը՝ Այվազյանն ասաց. «Ովքեր ինչ ճանաչում են, շատ լավ գիտեն, և եթե ես պատասխանատվություն վերցրել եմ, ուրեմն նախևառաջ գտնում եմ, որ բոլորիս պարտքն է անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել, դա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»:

Ի պատասխան հարցի, թե որն էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ դրականը մեզ համար՝ նախարարն ասաց. «Դրականն այն է, որ պատերազմը կանգնեցվել է»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: