ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղապահները Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 2 հա վտանգավոր տարածք. ՌԴ ՊՆ

gazeta.ru

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում 87 պայթյունավտանգ առարկա են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է EADaily-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքում ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան երկու հեկտար տարածք և մոտ 3կմ ճանապարհահատված, ինչպես նաև վնասազերծել են 144 պայթյունավտանգ առարկա։

«Իրականացվել է ինժեներական հետախուզություն ու Ստեփանակերտ քաղաքի հարավային ծայրամասում ավելի քան 1,5 կմ ճանապարահատվածի մաքրում պայթյունավտանգ իրերից։ Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տարվել են հատուկ սարքավորումներով հագեցած հրաձգարաններ ու ոչնչացվել», - ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զինամթերքը, որը հնարավոր չի լինում տարհանել հրաձգարան, ոչնչացվում է տեղում։

Ականազերծման աշխատանքներին մասնակցող զինծառայողները հատուկ պաշտպանական հանդերձանքով են ու զինված են ժամանակակից ական որոնող ԻՄՊ-Ս2 միջոցներով ու ԻՆՎՈՒ-3Մ որոնիչներով։

Նախօրեին տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար Ստեփանակերտ է ժամանել ՌԴ ԱԻ նախարարության հավելյալ խումբ։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները և էներգետիկայի նախարարության մասնագետները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: