ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման անհրաժեշտություն չի տեսնում

Getty Images

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի կարծում, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը պետք է պարտադիր լինի: Այս մասին դեկտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ պատվաստումների վարչության ղեկավար Քեյթ Օ'Բրայենը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Չեմ կարծում, որ կարող ենք գնալ պարտադիր պատվաստման ուղով»,- ասել է նա:

Նման տեսակետ հայտնել է նաև ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը:

«Իրականությունն այն է, որ պատվաստանյութն այն է, ինչ պետք է մարդկանց, սակայն պատվաստման գործընթացը պետք է տեղի ունենա զգուշորեն: Պետք է վստահեցնել մարդկանց և ներգրավել պատվաստմանը:

Կան որոշ հանգամանքներ, որոնց դեպքում կառավարությունները կարող են պահանջել պարտադիր պատվաստումներ: Բայց դրանից ավելի լավ է խուսափել: Շատ ավելի լավ է հասարակությանը կրթել, սովորեցնել օգուտների մասին, որպեսզի մարդիկ կամավոր մասնակցեն պատվաստումներին»,- ասել է Ռայանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2025
       
    24.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: