ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տիգրան Ավինյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 9-ին  ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին:  

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Արցախին վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը համակարծիք էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի համապարփակ կարգավորման միակ ձևաչափն է:

Տիգրան Ավինյանը կարևորել է Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևերի ընդունումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Այս համատեքստում հայկական կողմը բարձր է գնահատել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական ներգրավվածությունը տեղահանված անձանց մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում: Ընդգծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը մշակութային ժառանգության կոթողների պահպանման հարցում:

Խոսելով գերիների փոխանակման գործընթացի մասին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայկական կողմն առաջարկել է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների վերադարձնել նրանց:

Փոխվարչապետը նշել է, որ այժմ կառավարությունն աշխատանք է տանում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի կազմման ուղղությամբ, որը պետք է նպաստի երկրի տնտեսական ակտիվության վերականգնմանը: Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին, դեսպան Ժոնաթան Լաքոտն ասել է, որ հայ-ֆրանսիական օրակարգը բավականին հագեցած է և պետք է ակտիվ աշխատանքներ տանել նոր նախագծեր կյանքի կոչելու ուղղությամբ: Այս համատեքստում քննարկվել են գյուղատնտեսության, առողջապահության, էլեկտրաէներգիայի, ջրային ոլորտի, ենթակառուցվածքների ուղղություններով համագործակցության խորացման ու ներդրումների ներգրավման հնարավորությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: