ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը փորձում է արդարացնել հրադադարի կոպիտ խախտումները, որոնք ոտնահարում են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները. ՀՀ ԱԳՆ

Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված մեկնաբանությունում՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան պնդել է, որ «հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»:

Մեկնաբանություն ստանալու խնդրանքով Aysor.am-ը դիմել է ՀՀ արտգործնախարարություն։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ «նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել»:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի միակողմանի մեկնաբանությունները նպատակ ունեն արդարացնելու վերջին օրերին իր կողմից արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի կոպիտ խախտումները, որոնք ոտնահարում են վերոնշյալ հայտարարության դրույթները», - նշել է Նաղդալյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: