ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոնգրեսը ԱՄՆ հետախուզությանը կոչ է անում զեկույց ներկայացնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

dw.com

Կոնգրեսը ԱՄՆ վարչակազմին կոչ է անում մանրամասն զեկույց ներկայացնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ՝ Ադրբեջանին և Հայաստանին ռազմական օգնության ազդեցության և տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համար դրա հետևանքների մանրակրկիտ վերլուծությամբ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), փոխանցում է News.am:

«Մենք ողջունում ենք պահանջը, որ ազգային հետախուզության տնօրենը Արցախի հարցի վերաբերյալ պաշտոնապես հաշվետու լինի Կոնգրեսի առաջ, ԱՄՆ հետախուզական միության բոլոր ռեսուրսներն օգտագործելով հայտնաբերելու համար Արցախի դեմ և հայ-ադրբեջանական սահմանին ուժ կիրառում նախաձեռնողին»,- ասել է ANCA-ի ներկայացուցիչ Արամ Համբարյանը: «Մենք վստահ ենք, որ այդ զեկույցն ու փաստերը, որոնք նա կհաստատի Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի վերաբերյալ, ամուր հիմք կլինեն, որով Բայդենի եկող վարչակազմը կարող է պաշտոնապես դադարեցնել Թրամփի վարչակազմի ոչ ողջամիտ ծրագիրը 120 մլն դոլարի ռազմական օգնության ցուցաբերման մասին նավթով հարուստ և կոռումպացված երկիր Ադրբեջանին և Ալիևների դաժան ընտանիքին»:

Արցախի վերաբերյալ Կոնգրեսի հայտը ներառված է 2021 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության մասին օրինագծում, որը Ներկայացուցիչների պալատն ընդունել է նախօրեին ավելի վաղ COVID-19-ի խթանման միջոցառումների փաթեթին զուգահեռ:

2021 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության օրինագիծը ներառում է նաև Թուրքիային ԱՄՆ ռազմական օգնության երկու հիմնական սահմանափակում. F-35 օդանավերի փոխանցման համար միջոցների արգելափակում և Թուրքիայի նախագահի Պաշտպանության վարչությանը (TPPD) օգնության դադարեցում՝ ի պատասխան 2017 թվականին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: