ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում. Վազգեն Մանուկյան

Անհնազանդության ակցիաներն ամեն օր են լինելու, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա, քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու, որովհետև այն, ինչ արվեց, ներել հնարավոր չէ, և այն, ինչ հիմա շարունակվում է, ամեն օրը կործանարար է Հայաստանի համար, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության մոտ տեղի ունեցող անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, փոխանցում է Aysor.am-ը:

«Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների։ Ինքը դիտմամբ դաշտն ուզում է նորից բաժանել կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն։ Սովորական «տրյուկն» է՝ հին-նոր, սև-սպիտակ, էլիտա-ժողովուրդ։ Մենք հստակ ասել ենք՝ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում», - ասել է Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ նախևառաջ վարչապետը պետք է հեռանա, դրանից հետո պետք է ձևավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում փորձի մի քիչ ուշքի բերել, բարձրացնել բանակի մարտունակությունը, սահմանների վերաբերյալ գնա բանակցությունների՝ կամ եռակողմ, կամ Ադրբեջանի հետ։

«Որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է։ Մենք շարունակում ենք տալ ու տալ», - ասել է Վազգեն Մանուկյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: