ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը և Մակրոնը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կայանալիք եռակողմ հանդիպումը

newsland.com

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են ԼՂ հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը, փոխանցում է News.am:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակում Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են որոշ հարցեր՝ կապված հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը:

Հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ Հայտարարության հետևողական իրականացումն ու Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացումը՝ նշվել է, որ հանդիպման ժամանակ առաջին հերթին կքննարկվեն տարածաշրջանում խաղաղ կյանքի հարթմանն ուղղված հետագա քայլերը:

Ֆրանսիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին, որոնք նպաստում են ԼՂ հակամարտության կարգավորմանը: Շեշտադրվել է ռազմական բախումների հետևանքով տուժած բնակչությանն անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու կարևորությունը, այդ թվում պրոֆիլային միջազգային կազմակերպությունների գծով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: