ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից

EPA

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը Պետդեպարտամենտում հրապարակեց արտաքին քաղաքական իր գերակայությունները:

ԱՄՆ նախագահն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է «Ամերիկան վերադարձել է» կարգախոսի ներքո: Նա, մասնավորապես, նշեց, որ  ԱՄՆ միավորելու է աշխարհը դեմոկրատիան պաշտպանելու համար, վերականգնելու է սերտ համագործակցությունն աշխարհի բոլոր ծայրերում իր գործընկերների և դաշնակիցների հետ, իր դերն ու հեղինակությունն աշխարհում և միջազգային կառույցներում:

Այս ամենը նա պատրաստվում է անել դիվանագիտության միջոցով: «Դիվանագիտությունը վերադարձել է»,- հայտարարեց Բայդենը:

Բայդենը Չինաստանին անվանեց իր հիմնական մրցակիցը, հայտարարեց, որ ՌԴ-ի հետ խոսելու է ուժեղի դիրքերից և պահանջեց ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին:  

Իսկ սա նշանակում է, որ Դոնալդ Թրամփի օրոք Չինաստանի հետ սանկցիոն պայքարը կարող է շարունակվել: Աճելու է լարվածությունը նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում: Վերականգնվելու է սերտ գործակցությունը Եվրամիության հետ:

Չնայած Ջո Բայդենն առանձին անդրադարձ չկատարեց Հարավային Կովկասին կամ մեր հարևան երկրներին՝ ուղերձը բավական հստակ էր. ԱՄՆ վերադառնալու է նաև այս տարածաշրջան: Դա նշանակում է ԱՄՆ միջնորդական ջանքերի ակտիվացում Արցախյան հակամարտության համատեքստում, Թուրքիայի հետ «մտրակի և բլիթի» քաղաքականություն՝ վերջինիս ամերիկյան ծիր վերադարձնելու համար, ակտիվ երկխոսություն Իրանի հետ:

Հայաստանի համար այս իրավիճակը մի կողմից հնարավորություններ, մյուս կողմից՝ մարտահրավերներ է պարունակում: ԱՄՆ մրցակցելու է ՌԴ-ի հետ՝ ցույց տալու համար, որ կարող է արդյունքի հասնել այն հարցերում, որտեղ ՌԴ-ն կամ հաջողության չի հասել, կամ չի ցանկացել դա անել, օրինակ՝ գերիների վերդարձի հարց, Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների մեկնարկ և այլն: Հայաստանի կողմից լրացուցիչ ոգևորությունն ու ԱՄՆ հետ ակտիվ բարեկամությունը, ԱՄՆ միջոցով իր հարցերը ՌԴ-ի «մեջքի ետևում» լուծելու փորձերը ՌԴ կոշտ արձագանքին են արժանանալու:

Չի բացառվում նաև, որ Բայդենը զուտ իմիջային խնդիր լուծի Արցախյան հարցում ներգրավման տեսանկյունից՝ չմտնելով ՌԴ հետ լուրջ մրցակցության մեջ, և շեշտը դնի այլ տարածաշրջաններում իր շահերն առաջ մղելու վրա:

Յուրաքանչյուր սցենարի պարագայում Հայաստանի համար միակ ճիշտ քաղաքականությունը զուսպ, հավասարակշռված և թափանցիկ դիվանագիտությունն է, ՌԴ-ԱՄՆ բախումների վրա դիվիդենտներ քաղելու գայթակղությունից զերծ մնալը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: