ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ռուս-վրացական սահմանի ուղղությամբ («Կազբեկ-Վերին Լարս» անցակետով) վերականգնվել է: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն, հղում անելով Վրաստանի տարածքային զարգացման նախարարության՝ ճանապարհների վերահսկման վարչությանը:

Ձյան ինտենսիվ տեղումների պատճառով երեկ առավոտվանից «Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս» միջազգային նշանակության ճանապարհի Գուդուարի-Կոբի հատվածում փակվել է ծանր բեռնատարների, կցորդով և կիսակցորդով մեքենաների համար: Այսօր այդ սահմանափակումները վերացվել են:

Ներկա պահին ճանապարհի տվյալ հատվածում երթևեկությունն իրականացվում է անդադար ռեժիմով և միայն ձնահյուսից պաշտպանող թունելների միջով:

Կիսակցորդով, կցորդով մեքենաների և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների համար երթևեկությունը թունելներում իրականացվում է միակողմանի կարգով:

«Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս» մայրուղին այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը միացնում է Վրաստանը, Հայաստանը և Ռուսաստանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: