ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի առևտրատնտեսական համագործակցությունը

Փետրվարի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին, տեղեցնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղություններից է: Հանդիսանալով միջկառավարական հանձնաժողովի նախագահ՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է հայ-վրացական բարեկամական փոխգործակցության հետևողական ամրապնդման կարևորությունը:

Դեսպան Սագանելիձեն նշել է, որ երկկողմ օրակարգի ուղղություններով համատեղ ու արդյունավետ աշխատանքի միջոցով հավակնոտ առաջընթաց կարելի է գրանցել:

Փոխվարչապետը հայ-վրացական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է համարել առևտրատնտեսական համագործակցությունը, որի փոխշահավետ ընդլայնման համար բոլոր անհրաժեշտ պայմաններն առկա են: Այս համատեքստում կարևորվել է 2019թ.-ին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսումը:

Զրույցի ընթացքում Տիգրան Ավինյանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, որը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթությունը:

Անդրադարձ է կատարվել «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցերին և դրա շրջանակում նոր հնարավորություններին: Երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավման համատեքստում քննարկվել է Բավրայի և Գոգավանի անցակետերից դեպի Վրաստանի խորք գնացող ճանապարհների վերանորոգման աշխատանքների ընթացքը:

Երկկողմ շփումներն ակտիվացնելու և զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով անդրադարձ է կատարվել նույնականացման քարտերով սահմանների հատման հնարավորությանը:

Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրը, դրա ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները, ինչպես նաև նախատեսվող քայլերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: