Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ․ Տիգրան Ավինյան
Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը բացի նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններից արդյոք ունե՞ն ստորագրած համաձայնագիր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, փոխանցում է News.am-ը։
Պատգամավորն իր հարցում, մասնավորապես, նշեց.
Փոխվարչապետն անցած հարցուպատասխանների ժամանակ մեզ հավաստիացրել է, որ Արդրբեջանի Հանրապետության հետ որեւիցե փաստաթուղթ չկա ստորագրված, սակայն երեկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր էջում հրապարակեց ինչ-որ հայ-ադրբեջանական հուշագիր, որտեղ նշված են որոշակի կոորդինատներ, սկզբունքներ, սահմաններ։ Ի՞նչ հուշագրի մասին է խոսքը, արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը բացառությամբ նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններին, ունի որեւիցե ստորագրած փաստաթուղթ»։
Տիգրան Ավինյանն ասաց, որ պատգամավորի այդ հարցին պատասխանելու դեպքում որոշակի պետական գաղտնիքներ հանդիսացող տվյալների մասին պետք է խոսեն. «Ցավոք սրտի, այս ամբիոնից չենք կարոն նման հարցեր քննարկել։ Կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, սահմանապահ զորքերն են Սյունիքում հսկում սահմանները՝ եւ՛ մեր, եւ՛ ադրբեջանական կողմից։ Եկեք նմանատիպ քննարկումները հանրայնորեն չանենք։ Եթե նմանատիպ հարցեր կան, որոնք անվտանգային միջավայրին են վերաբերում եւ նման դետալների մասին է խոսքը, կարծում եմ՝ համապատասխան հանձնաժողովներում կարող եք հանդիպումներ, լսումներ անցկացնել, հրավիրել ՊՆ ներկայացուցիչներին, ԳՇ ներկայացուցիչներին, ԱԱԾ ներկայացուցիչներին եւ տեղեկանալ մանրամասներին»։
Սիմոնյանի դիտարկմամբ՝ կարող է համաձայնագրի բովանդակային մասը գաղտնի մնալ, բայց հարց է՝ կա՞ այդպիսի համաձայնագիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ՝ առանց Ռուսաստանի Դաշնության միջնորդության, թե՞ ոչ։
«Առանց Ռուսաստանի Դաշնության միջնորդության որեւէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով։ Դա միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»,- պատասխանեց Ավինյանը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
