ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»

Գործող իշխանության փորձերը՝ սեփական ձախողումներն ու դավաճանական քայլերը պայմանավորել ստացված «վատ ժառանգությամբ» ի սկզբանե լուրջ չէին, իսկ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված որոշ դետալներ  լրացուցիչ լույս սփռեցին ստացված իրական «ժառանգության» և առկա իրողության վրա:

Սերժ Սարգսյանի խոսքերից բխում է, որ նախորդ իշխանությունները մշտապես բանակցություններ են վարել «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևով՝ 5+2 բանաձևով:

«Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս։ Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում»,- պարզաբանել է Սերժ Սարգսյանը։ Նա հավելել է. «Բացի դրանից, մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որը, ինչպես և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ համանախագահները որակում էին որպես «այսօրվա իրողություն պլյուս»։ Ահա այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության յոթ երաշխիք»: Շրջանները Ադրբեջանին վերադարձվելու էին 5+2 ձևաչափով՝ «մինչև ԼՂ անկախության օրը՝ մինչ հանրաքվեի օրը մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչին և Քելբաջար շրջանները»։

Ինչ վերաբերում է անմիջապես Փաշինյանի ստացած ժառանգությանը՝ այն էությամբ շատ մոտ էր Կազանյան փաստաթղթին՝ որոշակի խմբագրական և ձևային փոփոխությամբ, որը պայմանավորված էր Կազանում Ալիևի առաջացրած խնդիրներով և Ապրիլյան պատերազմով: Նոր փաթեթը Սերժ Սարգսյանն անվանում է «Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակ», որը ներկայացրել է Լավրովը համանախագահների անունից:

Արդյունքում կարգավորման փաթեթը պետք է բաղկացած լիներ երեք փաստաթղթից: Ադրբեջանի հետ պետք է ստորագրվեր փաստաթուղթ, որում նշվելու էր, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում է ԼՂ բնակիչների ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ: Զուգահեռ պետք է լիներ համանախագահ երկրների հայտարարությունը, որտեղ կնշվեր, որ հանրաքվեի «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում», և ողջամիտ ժամկետներում պետք է ընդունվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ համանախագահների հայտարարության հիման վրա։

Սերժ Սարգսյանի հավաստմամբ, այդ պայմանավորվածությունը եղել է արդեն 2016-ի աշնանը՝ Ապրիլյան պատերազմից հետո։

Սերժ Սարգսյանի խոսքերն ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հոդվածի իր տված մեկնաբանության մեջ հաստատել է նաև ՌԴ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները պնդում են, որ նախորդ իշխանությունները քննարկել են տարածքների վերադարձի հարցը խաղաղության դիմաց՝ առանց կարգավիճակի հստակեցման:

Մինչդեռ 2019-ի ապրիլին բանակցային սեղանին է դրվել կարգավորման այլ տարբերակ, որը որոշ չափով գաղտնազերծել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ Լավրովի, այդ փաստաթղթերը «ենթադրում են կարգավորման առաջ մղում փուլային կարգավորման հիման վրա՝ առաջին փուլում ենթադրելով առավել արդիական խնդիրների լուծում, ԼՂ շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ ենթակառուցվածքների ապաշրջափակում»:

Փաստացի, հրաժարվելով Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից և սկսելով սեփական կետից՝ Նիկոլ Փաշինյանը կորցրեց բանակցային սեղանի շուրջ Արցախի վերջնական կարգավիճակի որոշման մեխանիզմի և ժամկետների հստակեցման կարևորագույն տարրը: Իսկ իրականում՝ արդեն 44-օրյա պատերազմի հետևանքով, չօգտվելով պատերազմն ավելի վաղ փուլում կանգնեցնելու հնարավորությունից, կորցրեց գրեթե չորս շրջան, իսկ երեքը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի հանձնելով կամովին: Ավելին, Փաշինյանը կորցրեց Շուշին, Հադրութը և այլ տարածքներ, որոնց համար այլ կարգավիճակ, քան նախկին ԼՂԻՄ-ինն է, երբևէ չի բանակցվել:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: