ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարցը լուծվելու է ԱԺ-ում, փողոցը բարիկադներով երկու կողմից փակեք. Վազգեն Մանուկյան

Մինչև մեր հարցը չլուծենք, չենք հեռանալու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազգային ժողովի մոտ հանրահավաքի ժամանակ նշել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, փոխանցում է News.am-ը:

«Ինքը այդ հրապարակում շատ կոշտ հայտարարություններ է արել, բայց դրա հետ միաժամանակ ասել է, որ համաձայն է իրեն ամենասուր քննադատողների հետ հանդիպել խորհրդակցությունների համար: Մենք սուր քննադատող չենք, մենք իրեն ընդունում ենք որպես հայրենիքը դավաճանած, հազարամյակի թշնամի: Իր հետ մենք միայն մի խոսելու բան ունենք՝ քննարկենք, թե ոնց է ինքը դուրս գալու իշխանությունից: Իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում, ուրեմն մեր շտաբն այստեղ է: Ուրեմն փողոցը բարիկադներով երկու կողմից փակեք լրիվ: Կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք իրեն, թե ինչ պահանջներ ունենք, ոնց ինքը պետք է հեռանա:

Ժողովուրդ, մի հոգնեք, մեր ապագա բոլոր սերունդների համար ենք հիմա պայքարում: Եղեք տոկուն, համբերատար: Այս փողոցը չի աշխատելու, սպասելու ենք ԱԺ պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն, իրեն հանեն: Պատրաստվեք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու»,- ասել է Վազգեն Մանուկյանը՝ հավելելով. «Այս պահը բաց թողնել, նշանակում է կորցնել հայրենիքը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: