ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը փորձում է պայմանավորվել խորհրդարանական ընդդիմության հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնականաբար, հանդիպում ունենալու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, ամեն դեպքում հանդիպելու հրավեր է ուղարկել։ Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«ԲՀԿ ղեկավարին հրավեր ուղարկվել է, բայց մնացածը չեմ կարող ասել, թե ինչպես կընթանան զարգացումները», – ասաց Մակունցը։

«Որոշակի իմաստով բանակցություններ վարել ենք եւ, ըստ էության, վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կպում արտահերթ ընտրությունների հետ, բայց մենք ենք կապում». այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ խոսել են գլխավոր շտաբի պետի հետ կապված խնդրի, զինվծ ուժերի քաղաքականացման եւ այդ ֆոնին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

«Որովհետեւ մենք տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաեւ Գլխավոր շտաբի խնդիրը: Այս պահին չունենք որեւէ համաձայնություն որեւէ հարցի վերաբերյալ: Որքան հասկանում եմ՝ կլինի հանդիպում նաեւ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետեւ միայն մեր դիրքորոշումով պրոցեսները չեն կարող առաջ գնալ եւ խորհրդարանը չի կարող ցրվել:

Հետեւաբար, երբ տեղի կունենա ԲՀԿ-ի հետ հանդիպումը կամ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ կլինի, նորից կլինեն բանակցություններ: Այս պահին որեւէ հարցով չունենք համաձայնություն, բայց այն, որ մենք պետք է խոսենք, ճանապարհներ գտնենք երկրում ստեղծված այս վիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք հասկացվածություն»,-ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: