ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատին և որով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից 100 օր անց, հաղորդում է Tert.am:

Երկկուսակցական բանաձևը, որը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիերը, Դևիդ Վալադոն և Ֆրանկ Փելոունը, փաստում է, որ ադրբեջանական զինված ուժերը վատ է վերաբերվում հայ գերիներին և նրանց ենթարկում է «ֆիզիկական խոշտանգումների և նվաստացման», այդ թվում՝ գլխատումներ անում և մահապատժի ենթարկում առանց դատավարության:

Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ օրինագծին, որը ներկայացվելու է հաջորդ շաբաթ:

Բանաձևը մասնավորապես ասում է.

«Հաշվի առնելով, որ չնայած Ժնևի կոնվենցիայով սահմանված Ադրբեջանի պարտավորվածություններին, նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրին, հակամարտության ավարտից ավելի քան 100 օր անց Ադրբեջանի կառավարությունը, շարունակում է պատանդառության մեջ պահել մոտ 200 հայ գերիների,

Հաշվի առնելով, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը 2020 թվականի դեկտեմբերին պարզել է, որ Ադրբեջանի զինուժը «ֆիզիկական խոշտանգումների և նվաստացման է ենթարկել» հայ ռազմագերիներին,

Հաշվի առնելով, որ չափազանց քիչ հավաստի տեղեկություն կա գերիների և ձերբակալված քաղաքացիների վիճակի և նրանց հանդեպ վերաբերմունքի մասին,

Հաշվի առնելով, որ Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած իր պարտավորվածությունները և միջազգային օրենքը՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին,

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են,

Հետևաբար Ներկայացուցիչների պալատը

Կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց,

Կոչ է անում Պետքարտուղարությանը բոլոր մակարդակներով կապ հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացով՝ հստակեցնելու համար նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված իրենց պարտականությունները կատարելու կարևորությունը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: