ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել՝ վիրավորանքների եւ սպառնալիքների մասին գրություն թողնելով: Այն հայտնաբերվել է մահացածի տանը, հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով Cumhuriyet-ին:

Նրա մարմինը հայտնաբերել են գործընկերները, որոնք նրա տուն են գնացել այն բանից հետո, երբ նա աշխատանքի չի գնացել եւ հեռախոսն անջատել է:

«Ձեզ մոտ ամենից լավը ստացվում է ձեր աշխատակիցներին վիրավորելը, սպառնալը, հեռացնելը, դուք ստորացնում եք եւ ստախոս հանում: Յուրաքանչյուր տղամարդ արժանապատվություն ունի, եւ ես այդ խոսքերը չհանդուրժեցի»,-գրել է Էրդողանի թիկնապահ Բուլութը իր թողած գրության մեջ:  

Նա նաեւ գրել է, որ չի ցանկանում, որպեսզի իր թաղմանը ներկա լինի իր ղեկավարությունից ինչ-որ մեկը:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության  պատգամավոր Մուրաթ Բաքանը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե քանի ոստիկան է ինքնասպան եղել:

Նրա խոսքով՝ ոստիկանների ինքնասպանությունների բոլոր դեպքերում, որոնք հանրությանը հայտնի են դարձել, սպաները բողոքել են ղեկավարության կողմից հետապնդումներից:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: