Թուրքիան դուրս է եկել Ստամբուլի կոնվենցիայից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը դուրս է բերել միջազգային համաձայնագրից (Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա, որը հայտնի է նաև որպես Ստամբուլի կոնվենցիա), որն ուղղված է կանանց պաշտպանությանը, նշված է ուրբաթ հրապարակված պաշտոնական տեղեկագրում, չնայած ագիտատորների կոչերին, որոնք այս Կենվենցիայում տեսնում են ընտանիքում աճող բռնության դեմ պայքարի բանալին, հայտնում է Reuters-ը:
Ստամբուլում կնքված Եվրոպայի խորհրդի համաձայնագրով պարտավորվում է կանխել, դատական կարգով հետապնդել և արմատախիլ անել կենցաղային բռնությունը և նպաստել հավասարությւանը: Թուրքիայում, որն այս համաձայնագիրը ստորագրել է 2011 թվականին, անցյալ տարի դիտվել է կանանց սպանությունների թվի աճ:
«Կանանց իրավունքների երաշխիքը մեր ենթաօրենսդրական ակտում, առաջին հերթին մեր Սահմանադրությունում գործող նորմատիվ ակտերն են: Մեր դատական համակարգը բավականաչափ դինամիկ և ուժեղ է, որ անհրաժեշտության դեպքում նոր նորմեր ներդնի»,- հայտարարել է երկրի ընտանիքի, աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Զեհրա Զումրութը Twitter-ում՝ չպարզաբանելով այդ քայլի պատճառները:
Թուրքիայում շատ պահպանողականներ կարծում են, որ համաձայնագիրը սասանում է ընտանիքի կառուցվածքը, խրախուսելով բռնությունը: Կոնվենցիայից դուրս գալու քննադատները հայտարարել են, որ դա Թուրքիան է՛լ ավելի կհեռացն ի Եվրամիության արժեքներից, որին անդամակցությանը երկիրը դեռևս հավակնում է: Նրանք պնդում են, որ գործարքը և դրա զարգացման համար ընդունված օրենսդրությունը պետք է իրականացվեն ավելի խստորեն:
Թուրքիան առաջին երկիրը չէ, որ շարժվում է համաձայնագրից հրաժարվելու ուղղությամբ: Լեհաստանի բարձրագույն դատական ատյանը պայմանագիրն ուշադիր ուսումնասիրել էր այն բանից հետո, երբ կառավարության անդամներից մեկը հայտարարել էր, որ Վարշավան պետք է հրաժարվի պայմանագրից, որը ազգային կառավարությունը չափից ավելի լիբերալ է համարում:
Էրդողանը դատապարտել է կանանց նկատմամբ բռնությունը, այդ թվում այս ամիս հայտարարել է, որ իր կառավարությունն աշխատելու է կանանց նկատմամբ բռնությունն արմատախիլ անելու ուղղությամբ: Բայց քննադատներն ասում են, որ կառավարությունը բավարար բան չի արել ֆեմիցիդը և ընտանեկան բռնությունը կանխելու համար:
Թուրքիան կանանց սպանությունների պաշտոնական վիճակագրություն չի վարում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայում կանանց 38 տոկոսն իր կյանքի ընթացքում բռնության է ենթարկվում զուգընկերոջ կողմից, եվրոպայում այս ցուցանիշը կազմում է 25 տոկոս:
Անկարայում այնպիսի միջոցներ են ընդունվել, ինչպես անձանց մակնշումը, որոնք հայտնի է, որ դիմում են բռնության, սմարթֆոններում կանանց համար հավելվածի ստեղծումը՝ ոստիկանությանն իրազեկելու համար, որը ներբեռնվել է հարյուր հազարավոր անգամ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ