ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ Պետդուման օրենք ընդունեց, որը Պուտինին իրավունք է տալիս կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Այսօր կայացած լիագումար նիստում ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխություններին համապատասխան օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլնի, իրավունք է տալիս Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում: Այս մասին գրում է Tass-ը։

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության նոր դրույթներից մեկի համաձայն` այն ժամկետների թվի սահմանափակումը, որի ընթացքում միևնույն անձը կարող է զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը, կիրառվում է ներկայիս պետության ղեկավարի վրա` առանց հաշվի առնելու հաշվի առնել նրա նախորդ նախագահական ժամկետները: Այսպիսով, այս նորմը թույլ է տալիս ներկայիս պետության ղեկավարին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը զբաղեցնել ևս երկու ժամկետով:

Փաստաթուղթը նոյեմբերին Պետդումա էին ներկայացրել պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև Դաշնության խորհրդի անդամ Անդրեյ Կլիշասը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: