44-օրյա պատերազմի ժամանակ մեր ունեցած ապրումներն ու հույզերը. հարցազրույց «Պատուհանից ներս» գրքի հեղինակի հետ
Վերջերս Բուկինիստ գրախանութում հայտնվեց 44-օրյա պատերազմի մասին պատմող «Պատուհանից ներս» գիրքը: «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է գրքի հեղինակ Վերոնիկա Ավետիսյանի հետ:
Վերոնիկա Ավետիսյանը ծնվել է Վրաստանի Ախալցխայի շրջանում 1991 թվականին։ Մեծացել և ապրում է Երևանում։ Ավարտել է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, ունի մագիստրոսի աստիճան։ Շուրջ 6 տարի աշխատել է Զվարթնոց օդանավակայանում, իսկ վերջին երեք տարիներին աշխատում է Skyeng հեռավար դպրոցում որպես անգլերենի ուսուցիչ և անգլերենի ուսուցման համար օգտակար նյութեր պատրաստում Skyteach blog-ում։ Ազատ ժամանակ վլոգներ է նկարահանում անգլերեն սովորողների համար և տեղադրում իր Յութուբյան ալիքում։
- Վերջերս լույս տեսավ Ձեր` «Պատուհանից ներս» գիրքը։ Ինչի՞ մասին է պատմում այն։
Գիրքը նկարագրում է 44-օրյա պատերազմի ժամանակ մեր ունեցած ապրումներն ու հույզերը։
Առանցքային թեմաներն են հայրենասիրությունը, սերը, հավատարմությունը, համամարդկային զգացմունքներն ու հարաբերությունները։ Գրքի հիմքում իրական կերպարներ ու պատմություններ են։ Այն Արմանի ու Նարեի կերպարների միջոցով ներկայացնում է իսկական հային` այն հային, որ ապրեց ու զգաց պատերազմի ամեն մի րոպեն։ Նախաբանի փոխարեն կամ «Ապրելու ապրիլ» պատմվածքում մենք ականատես ենք լինում այն դեպքերին, որոնք հիմնովին փոխեցին Նարեի վերաբերմունքը պատերազմի ու հայրենիքի նկատմամբ։ Հենց ապրիլյան պատերազմի օրերն են, որ իրենց հետքն են թողնում Արմանի ու Նարեի կյանքում։ Չորս տարի անց մենք Նարեին տեսնում ենք որպես ավելի հասուն ու ավելի հայրենասեր կերպար, ով ապրում է չարաբաստիկ պատերազմյան իրականությունը, բայց չի հանձնվում։ Նարեի կողքին նաև Արմանն է պայքարող հայի մարմնացում: Նրանք նույնիսկ ավերակների վրա պատրաստ են ձեռք ձեռքի տված առաջ ընթանալ ու կառուցել իրենց ապագան` հզորացնելով Հայոց աշխարհը։
- Ինչպե՞ս ծնվեց գրքի գաղափարը։
Դեկտեմբերի 11-ն էր, երբ հուսահատության անդունդի վրա էի ու լղոզված ու անհասկանալի իրավիճակից ելք չէի կարողանում գտնել։ Քրոջս հետ որոշեցինք այցելել զոհված զինծառայողների ընտանիքներին։ Զանգեցի Նարինեին ու երբ ասացի, թե ուզում ենք իրենց տեսնել ու մի փոքր օգնություն տանել, ասաց. «Առանց օգնության էլ կարող եք գալ` ուղղակի շփվենք»։ Նարինեն հենց այդ մի նախադասությամբ կարողացավ ինձ սթափեցնել ու բավականին ուժ տվեց։ Դեկտեմբերի 13-ին այցելեցինք Նարեինեին ու իր հրաշք ընտանիքին։ Այդ օրվա դեպքերից տպավորված, եկա տուն, ու պարզապես գրեցի այն ամենի մասին, ինչ տեսել ու զգացել էի։ Հաջորդը եղավ «Եռագույնով ծաղկանոցը» (նկատի ունի Եռաբլուր պանթեոնը-խմբ.), ու այդպես շարունակ։ Հետագայում ժամանակային առումով հետ գնացի ու գրեցի նաև իմ մյուս օրերի ապրումների մասին։
- Իսկ ինչո՞ւ «Պատուհանից ներս»։
Խաղաղ օրերին շատերս շարունակ պատուհանից դուրս էինք «ապրում». նայում էինք մարդկանց ինստագրամյան «նախանձելի ֆոտոներին, հավեսով ճանապարհորդություններին, սիրահար զույգերի կայֆոտ նկարներին ու սթորիներին»` մոռանալով, որ կյանքը ներսում է։ Շատերս, տարված լինելով ուրիշների կյանքով, մերն ամբողջովին մոռացել էինք։ Ցավոք, այդ ամենը հասկացանք պատերազմից հետո միայն։ Գիրքն ընթերցողին կոչ է անում ներս գալ դրսից, քանի որ կյանքը ներսում է, այլ ոչ թե դրսում։ Ու այդ ներսում կան լիքը զգացմունքներ, լիքը մարդիկ ու լիքը սեր։
- Գիրքը գրելիս ի՞նչն էր Ձեզ համար ամենադժվարինը և առհասարակ ի՞նչ ապրումներ եք ունեցել։
Առհասարակ ամեն մի նախադասություն գրելիս մեծ ցավ ու կսկիծ եմ զգացել, քանի որ վերապրել եմ պատերազմի բոլոր օրերը։ Գիրքը գրելիս կարծես վավերագրական ֆիլմ դիտելիս լինեի։ Ամեն դեպքում կարող եմ առանձնացնել «Եռագույնով ծաղկանոցը», որը գրելիս բառիս բուն իմաստով «մահացել» եմ։ Երբ պատերազմից հետո առաջին անգամ այցելեցի Եռաբլուր, քարացա տեսարանից, ու ոչ մի կաթիլ արցունք չգոլորվեց աչքերիցս, եկա տուն ու գրեցի «Եռագույնով ծաղկանոցը», որն ինձ համար եղավ ողբի ու ցավի արտահայտման մի ձև։
- Ի՞նչ խոսք կուղղեք գիրքը ընթերցողներին։
Պահեք պատերազմի ընթացքում ձեր ապրած ամեն մի ցավն ու դառնությունը ձեր սրտում, պահեք այնպես, որ այն ձեզ ամեն օր հիշեցնի, որ դուք պարտավոր եք ուժեղ լինել ու ապրել ձեր հայրենիքում հանուն մեր տղերքի, ովքեր հավերժ կճախրեն երկնքում որպես մի կանթեղ` լուսավորելով մեր բոլորի ճանապարհները։
Հարցազրույցը վարեց Արփինե Մելիքյանը
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ