ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դատախազությունը ստացել է Օնիկ Գասպարյանի հաղորդումը

Գլխավոր դատախազությունը ստացել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դիմումը: Panorama.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։


Ավելի վաղ դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մտադրության մասին հայտարարել էր Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

«Զուգահեռ կճանաչենք Արտակ Դավթյանի` ԳՇ պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը ու կմիջնորդենք հայցի ապահովման 2-րդ միջոցը կիրառել հենց այդ մասով»,- ասել էր Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից իրեն ազատելու վերաբերյալ իրավական ակտն Օնիկ Գասպարյանը բողոքարկում է վարչական դատարանում։

Վարչական դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, և, ըստ փաստաբանի,  հետայսու Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գլխավոր շտաբի պետ:

Չնայած դրան երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    22°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: