ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսերենն Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստացել

hayweb.ru

Ռուսերենն Արցախում պաշտոնական լեզի կարգավիճակ է ստացել: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Արցախի ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանից, ով նաև նախագծի համահիմնադիր էր:

«Որոշումն այսօր ընդունվեց ԱԺ-ում: Նիստին 31 պատգամավոր էր ներկա, երկուսը չեն քվեարկել, երկուսը ձեռնպահ են քվեարկել, իսկ 27 պատգամավոր կողմ է քվեարկել: Քվեարկությանը չմասնակցող պատգամավորներից մեկն Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր է, որը նախկինում նախագծի համահիմնադիր էր, և՛ համահիմնադիր լինելուց է հրաժարվել, և՛ չի քվեարկել: Չքվեարկած մյուս պատգամավորը «Արցախի ժողովրդավար կուսակցությունից» է, նաև «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից» երկու պատգամավոր ձեռնպահ է քվեարկել»,-մանրամասնեց նա:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Արցախի ԱԺ պատգամավորներ նախագիծ էին մշակել, ըստ որի, առաջարկվում էր ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ Արցախում: Ավելի վաղ Արամ Հարությունյանը Tert.am-ին ասել էր, որ այս որոշմամբ հայերենը ստորադասելու որևէ միտում չկա և, իհարկե, ռուսական կողմից որևէ պարտադրանք չի եղել:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.06.2026
       
    16.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: