ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ոչ միայն հարված է հասցնում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին, այլ նաև ԵԱՀԿ կառույցին՝ ամբողջությամբ

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության համաժողովի ժամանակ՝  անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Վերջինս  նախ մեղադրել է Մինսկի խմբի համանախագահներին 30 տարի իբրև թե ոչինչ չանելու և Ղարաբաղյան հարցը չլուծելու մեջ,  այնուհետև նշել,  որ Թուրքիայի աջակցության և Ադրբեջանի պայքարի շնորհիվ է վերջ դրվել Հայաստանի կողմից Արցախի հողերի «բռնազավթմանը»:

Նախ նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի բարձր ղեկավարությունն իր հայտարարություններով իմիջային հարվածներ է հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Վերջին տարիներին Թուրքիայի կողմից նույնաբովանդակ հայտարարություններ բազմիցս են հնչել: Նպատակն  այն է, որ այսպիսի կեցվածքով Թուրքիան փորձում է մի կողմից մեծացնել և լեգիտիմացնել իր ազդեցությունը Ղարաբաղյան հակամարտության գործընթացում, մյուս կողմից՝ ողջ տարածաշրջանում: Եվ եթե նախկինում թուրքական իշխանությունները սահմանափակվում էին միայն հայտարարություններով, ապա վերջին տարիներին, առավել ևս 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո  Հայաստանի իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության պատճառով վերջիններս իրենց դիրքերն ամրապնդում են նաև գործնական տիրույթում:

Պատճառը թերևս այն է, որ Թուրքիան վերջին տարիներին չի հանդիպել հակադրության Հայաստանի իշխանությունների կողմից, և Հայաստանի վարած ոչ ճիշտ  արտաքին քաղաքականության պատճառով նաև համանախագահ երկրների կողմից:  Եվ այդ շարունակական լռության և պատշաճ գնահատականի բացակայության պատճառով է, որ այսօր հասել ենք այն կետին, որ Թուրքիան, ավելի հեռուն գնալով, իրեն իրավունք է վերապահում հարցականի տակ դնել ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ արդյունավետությունը, և առհասարակ տվյալ ձևաչափի՝ կյանքի իրավունք ունենալու հանգամանքը, այլ հարված է հասցնում ԵԱՀԿ կառույցին՝ ամբողջությամբ վերցված:  

Փորձելով տպավորություն ստեղծել, որ այն, ինչը ԵԱՀԿ համանախագահ երկրներին միասին վերցրած չհաջողվեց ի կատար ածել 30 տարում, իրականացավ օրերի ընթացքում Ադրբեջանի պայքարի միջոցով՝ իր իսկ աջակցության շնորհիվ՝ այդպիսով Էրդողանը լեգիտիմացնում է ուժի կիրառմամբ կոնֆլիկտների լուծմանը հասնելու տարբերակը, ինչն ինքնին հարված է ԵԱՀԿ կողմից ամրագրված սկզբունքներին:  

Թուրքիայի այս ապակառուցողական կերպարին և անպատժելիության զգացողության ամրապնդմանը հակազդելու համար այսօր առավել քան երբևէ Հայաստանն աշխատանքի արդյունավետության կարիք ունի ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, այլ ԵԱՀԿ կառույցի հետ ամբողջությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: